Ո՞վ խաղաղություն կբերի Լեռնային Ղարաբաղին /տեսանյութ/
Փաստորեն, կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը բլիցկրիգով հսկողության տակ վերցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի պլանները ձախողվել են․ Փաշինյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների արդյունքները։
Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ ինձ փորձում են մեղադրել մարդիկ, ովքեր որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել, եւ երբ պետք էր այնտեղ լինել, նրանք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին: Ինձանի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Ես ինչո՞ւ պետք է զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ, ի՞նչը պետք է ինձ շահագրգռի ՀՀ 3 -րդ Նախագահ […]
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև: Կից նյութն այստեղ՝ 55. Sitzung des Nationalrates am 14.10.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը […]
Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։ Վերջին շրջանում ադրբեջանական նավթի գները սկսել են իջնել, եւ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի արդյունքում էներգակիրների համաշխարհային գնանկմանը, որը շարունակում է նվազեցնել նավթ արդյունահանող երկրների […]
Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից 19 օր է անցել, սակայն հարցի կարգավորման քաղաքական տարբերակին հասնելու եզրերն այդպես էլ չեն երեւում: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը, անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը քայլեր են անում հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առնվազն այս փուլում պարզ է, որ ներկա պահին առկա լուծման տարբերակներին կոնֆլիկտի կողմերը չեն համաձայնում: Իսկ որո՞նք են […]
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը: Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա: Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:






























