12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խաղաղապահների տեղակայման հարցը՝ գրեթե անլուծելի․ Ժողովուրդ

Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, եւ դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնության դեպքում»:

Դրանից հետո էլ այս թեմային անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ասելով. «Դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղեկայման մասին, չնայած այն նախատեսված է նաեւ հարցի կարգավորման հիմնարար սկզբունքներով»: Խաղաղապահներին երեկ անդրադարձել է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման համար ռազմական գերատեսչությունների գծով պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, սակայն հավելել է, թե այսօր նման աշխատանք դեռ չի կատարվում։ Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին «Ալ Ջազիրայի» լրագրող Բերնարդ Սմիթի հարցին՝ Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ, Լեռնային Ղարաբաղում», Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Տեսեք, այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Սակայն շատ կարեւոր է հասկանալ, թե այդ կետին հասնելու եւ կողմերի համաձայնության պարագայում որ երկրի խաղաղապահները կարող են տեղակայվել եւ սահմանի որ մասում հատկապես: Այն պետք է պահպանի նաեւ Լեռնային Ղարաբաղի կողմից Հայաստանին սահմանակից հատվա՞ծը, թե՞ խոսքը միայն ղարաբաղաադրբեջանական սահմանում խաղաղապահների մասին է եւ, որ ամենագլխավորն է, ո՞ր երկրի խաղաղապահները պետք է լինեն դրանք:

Նկատենք՝ Ադրբեջանը նաեւ տարիներ առաջ էր դեմ արտահայտվել ռուսական խաղաղապահների տեղակայմանը, սակայն երեկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ասել էր, թե դրանք պետք է լինեն այն երկրներից, որոնք իրենց քայլերով նպաստում կամ ցանկանում են նպաստել խաղաղության հաստատմանը: Սակայն խաղաղապահների կազմը, կարգավիճակն ու հնարավորությունները կախված են այն համաձայնագրից եւ վստահությունից, որ կողմերը կունենան:

Եվ սա է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը կողմ չի լինի խաղաղապահների անգամ ՌԴ-ից: Ռուս խաղաղապահներին դեմ են նաեւ Իրանը ու Թուրքիան: Միեւնույն ժամանակ, կարող է առաջ քաշվել Ղազախստանից խաղաղապահների տեղակայումը, ինչն էլ արդեն կարող է անընդունելի լինել ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ոչ միանշանակ վերաբերմունքը: Ստացվում է՝ այս հարցն էլ այնքան հեշտ լուծվողներից չէ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ