14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Սա կլինի Ալիեւի 3-րդ պարտությունը ։ Բաքվի բռնապետը ձախողել է նախապես ծրագրված ռազմական պլանը /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց այն կարմիր գծերը, որոնք Արցախյան պատերազմի 20 օրերին հատվել են։ Դեմոյանի խոսքով՝ պատերազմի 20-րդ օրը միանշանակ պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացներում Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողություններում ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ […]

Պատերազմի 20-րդ օրը շատ կարեւոր հարց է առաջանում՝ ո՞վ է Ադրբեջանը Մոսկվայի համար /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց այն կարմիր գծերը, որոնք Արցախյան պատերազմի 20 օրերին հատվել են։ Դեմոյանի խոսքով՝ պատերազմի 20-րդ օրը միանշանակ պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացներում Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողություններում ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ […]

«Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի պահպանման ռեժիմից». ՊՆ կոչը՝ միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական […]

Ալիեւը հույսը դրել է մաշելու մարտավարության վրա․ Հրապարակ

Պատերազմի առաջին օրվանից ռազմական փորձագետներն ասում էին, որ Ադրբեջանը շատ պարզ մարտավարություն է որդեգրել՝ մաշել, քայքայել մեր զինական ուժը՝ ներքաշելով տեւական ու ջլատող պատերազմի մեջ։ Այս ծրագիրը մշակողների հույսն այն է, որ մեր զինուժի ու ռազմական տեխնիկայի նկատմամբ գերազանցությունը մի օր զգացնել կտա, իսկ նոր զենք ու զինամթերք ձեռք բերել՝ պատերազմին զուգահեռ, բարդ է, ուստի […]

Եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները․ Փաշինյան

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել […]

Խաղաղապահների տեղակայման հարցը՝ գրեթե անլուծելի․ Ժողովուրդ

Երեկ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման թեման կրկին առաջին պլան մղվեց, եւ դրան նպաստեցին այդ մասին տարբեր հայտարարությունները: Մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում ասել է. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցն ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ում»: Ապա ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնեց. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի […]

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել

Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի