22 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ի՞նչ խնդիր է դրված Ալիեւի առջեւ․ Փաստ

Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիեւի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիեւյան կլանը լուծում է նաեւ մի շարք այլ խնդիրներ:

«Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիեւն ազատվում է ազգային փոքրամասնություններից: Եվ այդ շրջանակում իրենք բավականին զոհեր ունեն, ինչը ենթադրում է, որ այդ համայնքները բնաջնջվում են «լեգիտիմ ճանապարհով»:

Զուգահեռ պետք է արձանագրել, որ Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված ռազմական գործողությունն իր առջեւ խնդիր ունի բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը, ինչը երկար պատմական արմատներ ունեցող գործընթացի հերթական դրսեւորումն է: Այսինքն, հայկական էլեմենտի բնաջնջումը, ըստ իրենց, խնդիր է լուծելու պանթուրքիստական աշխարհի իրացվելիության տեսանկյունից:

Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում անկայունության գոտիներ ստեղծելու եւ այդ անկայունությունն արտահանելու հարմար իրավիճակ է:

Նկատի ունենանք, որ կա տեղեկատվություն, ըստ որի՝ ահաբեկչական որոշ խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, արդեն հայտնվել են Ռուսաստանի թե՛ հյուսիսկովկասյան տարածաշրջանում, թե՛ շատ ավելի խորը հատվածներում: Այսինքն, թիրախը նաեւ Ռուսաստանի շուրջ անկայունության շրջանակն է, որն ինչ-որ փուլից հետո կտեղավորվի կամ կփոխադրվի արդեն Ռուսաստանի բուն տարածք։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ