10 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»․ թուրք հնագետը հրապարակել է Փաշինյանի եւ Ալիեւի ծաղրանկարները

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։ 

Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի  քարտեզները (ներառյալ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։

Հնագետը, նկատի ունենալով թուրք-ադրբեջանցի օգտատերերի հնարավոր զայրույթն ու քննադատությունները, գրառման մեջ նշել է, որ գիտի, որ ցավ է պատճառում այդ նկարը, այնուամենայնիվ իրականությունը դա է։

Նա ավելի ուշ մեկ այլ գրառում է արել․

«Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ կամա թե ակամա հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս»։

Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար և դիմելով թուրք ու ադրբեջանցի օգտատերերին, որոնք «նսեմացնում են» հայերին ասել է․

«Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ