14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Լավ է ուշ, քան երբեք։ Դարձ Վիեննայի պայմանավորվածությունների՞ն․ Ժողովուրդ

Երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որ տեւել է մեկուկես ժամ, եւ որին հետեւել է համատեղ մամուլի ասուլիսը, բավականին ուշագրավ շեշտադրումներ արվեցին: Նախ՝ թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները բավականին կոշտ արտահայտվեցին Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, ապա Լավրովն ընդգծեց՝ հասկանում են, որ ոչ բոլոր հարցերը պետք է արագ եւ միաժամանակ […]

Ոչնչացված է թշնամու բանակի մոտ կեսը․ Իրատես

Թերթի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ։ -Պատերազմը թեեւ չի ավարտվել, բայց եթե դասակարգելու լինենք թշնամու գործի դրած մարտավարական եւ ռազմավարական հնարքները, ի՞նչ պատկեր կստանանք։ -Թշնամին իր առջեւ առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջեւ դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ […]

2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում, փոխանցում է ermenihaber.am-ը։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ […]

«Ամեն օր նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները «The National»-ին պատմել են՝ ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը: Հոդվածը վերնագրված է. «ԼեռնայինՂարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»: Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել […]

Կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ալիևն է սկսել պատերազմը. De Volkskrant

Նիդերլանդական De Volkskrant թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ կովկասյան փորձագետներից քչերն են կասկածում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է սկսել պատերազմը: Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը բռնատիրություն է, և վերջին 20 տարվա ընթացքում հարստացրել է իր զինանոցը ամենաժամանակակից զինտեխնիկայով: Հոդվածը կրում է […]

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ. ՊԲ-ն մեկը խոցել է

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ», – նշել է Ստեփանյանը։

Հայ հաքերները ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալներ են տարել

Ինչպես հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, այդ հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ հարձակման արդյունքում բանկային գործարքների արտահոսք է եղել: Մի շարք անհատական տվյալների բազաներ. https://gist.github.com/…/f9f2f79a6c8c78107164ff3e7133820d https://gist.github.com/…/7eb578624d15e887c1c8afbdf18d58b8 https://gist.github.com/…/7911ea21b7097a773c1db63a0ba1f… https://gist.github.com/…/1cbc41858a6d389619d5d7b017e10744 Գորշարքների արտահոսքի օրինակ. https://pastebin.com/yS715T8i  

Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

Բաքուն պատրաստ է Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի հարցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԲԿ-ին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն։ «Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», – ասել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի