12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Բաքուն “գցեց” Հունգարիայի 3 միլիարդը. ինչ կտա Բուդապեշտի ներողությունը

“Ոչ թե Ադրբեջանը փող է տվել, այլ պարզապես Հունգարիան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, իսկ Ադրբեջանն ստանձնել էր 3 մլրդ դոլարով ծածկել Հունգարիայի պարտքը: Սակայն այդ գործարքը դեռեւս տեղի չի ունեցել”: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին կայացած ասուլիսին հայտնեց հունգար հայագետ Բենեդեկ Զիգմունդը, ով վիրավորական է համարում Հունգարիայի հյուպատոսարանի վրայի այն հայտարարությունը, որ Հունգարիան “ծախվել […]

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

Ներողություն է խնդրում հայերից

Ֆեյսբուքի հայկական տիրույթը ալեկոծվում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման մասին լուրից: Բազմաթիվ կազմակերպություններ ակտիվ մասնակցության կոչ են անում առաջիկայում Երեւանում անցկացվելիք բողոքի ակցիաներին: Մարդիկ իրենց խորը հիասթափությունն են հայտնում հունգարական կառավարության քայլ շուրջ: Մինչ այդ մարդասպանը հերոսացվում է հայրենքիում. մեկը մյուսին հետեւում են ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը` նվիրված “ազգային հերոսին”, ով հոխորտում է` այսուհետ էլ […]

Մարդասպանին ազատեցին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներման է արժանացրել Ռամիլ Սաֆարովին: Ութ տարի առաջ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ստահակը Բաքու է տեղափոխվել Բուդապեշտից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:  Այս մասին հայտնում է 1news.az գործակալությունը: Ըստ ադրբեջանական կայքերի ` Սաֆարովի արտահանձնման հարցերով զբաղվել է ադրբեջանցի հայտնի գործարար և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի […]

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է “APA”-ն, այցը նախատեսված է սեպտեմբերի 7-ին: Սպասվում է, որ Ռասմուսենը հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնական անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի համագործակցությունը, ինչպես նաեւ IPAP  ծրագիրը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ադրբեջան է այցելում Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում: Սեպտեմբերի 5-6-ը Ռասմուսենը կայցելի նաեւ […]

Ադրբեջանը խախտել է սպառազինությունների պայմանագրի դրույթները.ՄԱԿ

Հուլիսի 23-ին ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի` Բան Կի-Մունի “Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում” խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների խախտմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Ըստ զեկույցի` պայմանագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասում եւ մասնավորապես` Ադրբեջանում, “որն սկսել է […]

Ալիեւի անվան կենտրոնն այրվում է /վիդեո/

Այս պահին Բաքվում այրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը, տեղեկացնում է  “APA” գործակալությունը: Հրդեհի ծավալները շարունակ մեծանում են, դեպքի վայրում աշխատում են ուղղաթիռներ եւ  ավելի քան 50 հրշեջ խմբեր: Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը բացվել է 2012-ի մայիսին` Ալիեւի 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արգենտինայում դժգոհություններ են առաջացել Ադրբեջանի հետ մերձենալու քաղաքականության պատճառով

Վերջին շրջանում  ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Արգենտինայի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Այսպես, հուլիսի սկզբին տեղի էր ունեցել Արգենտինայի արտգործնախարարի եւ ներքին առեւտրի քարտուղարի գլխավորած գործարարների պատվիրարկության այցը Ադրբեջանը, իսկ հուլիսի վերջին սպասվում է Ադրբեջանի արտգործնախարարի այցը Բուենոս Այրես: Արգենտինյան պատվիրակության այցելությունն Ադրբեջան կարելի է առաջին հերթին կապել վերջերս ազգայնացված “YPF”  նավթային ընկերության նավթահանքերում  ադրբեջանական պետական […]

Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր` հուլիսի 10-ին, Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հաղորդում է “APA”-ն: Համանախագահներն Ալիեւի հետ քննարկել են ղարաբաղյան հակամարատության ներկայիս կարգավիճակը եւ կարգավորման հեռանկարները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, հուլիսի 11-ին համանախագահներն Ադրբեջանի կողմից […]

“Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է”. Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդյարովին

Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. “Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր”: Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. “Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի