11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը

Հունգարիան դիտարկում է Ադրբեջանի հետ հարաբերությունները կասեցնելու հարցը: Այս մասին գրում է  “Մեդիամաքս” լրատվական գործակալությունը` հղում անելով ԵԱՀԿ Վիեննայի Քարտուղարության աղբյուրին, ըստ որի այդ հարցը նախօրեին քննարկվել է ԵԱՀԿ-ում հունգարական առաքելության աշխատակցի եւ ամերիկյան դիվանագետի ոչ պաշտոնական ճաշի ժամանակ:

Հունգարացի դիվանագետը նշել է, որ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն դա նաեւ դիտարկվում է որպես միջոց, որպեսզի Հունգարիան կարողանա դուրս գալ այն բարդ արտաքին եւ ներքին քաղաքական վիճակից, որում հայտնվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիքին հանձնելու հետեւանքով: Դիվանագետը հավելել է նաեւ, որ այդ որոշումը նաեւ խորհրդարանշական քայլ կլինի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին` հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների որոշումից հետո  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ  Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ