16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի դիրքորոշումը “սառը ցնցուղի” էֆեկտ ունեցավ Ադրբեջանի վրա. Մամեդյարովը բանակցում է Վաշինգտոնի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսով բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ, հաղորդում է “Trend”-ը:

Մամեդյարովը հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն անհասկանալի է իրենց համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Վերջինս ցմահ բանտարկության էր դատապարտված Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Սպիտակ տանը հիասթափված են Բաքվի գործողություններից, քանի որ դրանք անիմաստ են դարձնում այն ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Վաշինգտոնը պատրաստվում է նաեւ Հունգարիայի ԱԳ նախարարություն հարցում ուղարկել` պահանջելով բացատրել` ինչ հիմքերի վրա է կատարվել տարհանձնումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ