15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԴՐԲԵՋԱՆ

Էրդողանը 2 անգամ խնդրել է Պուտինին, լուրջ ռազմական գործողություններ էին սպասվում Արցախի հանդեպ. 168 Ժամ

«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հան­դեպ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը: «Ադրբեջանաթուրքական զորախումբը գտն­վում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ  գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում: Նպատակն էր հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ- ի գերակայությունը տարածաշրջանում, և […]

Մեհրիբան Ալիևան ամուսնուն գահընկեց կանի՞ /տեսանյութ/

Գաղտնիք չէ, որ հարևան Ադրբեջանում Ալիևների ընտանիքը զավթել  է իշխանությունը․ պաշտոնները բախշվել են ընտանիքի անդամների միջև։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր  է, որ Մեհրիբան Ալիևան  առաջիկա ընտրություններում դառնա նախագահ՝ զբաղեցնելով ամուսնու պաշտոնը։ Ըստ քաղաքագետը՝ էականը համակարգային փոփոխություններն են։ Այդ երկրում  արմատական փոփոխություններ պետք է արվեն, իսկ […]

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում […]

Բաքվի ձեռքբերումը

Բաքուն և Աստանան ստեղծում են երկու աշխատանքային խումբ` ղազախական նավթն ու գազն Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։ Ըստ նրա՝ ղազախական գազի արդյունահանման ծավալները մեծանում են ու Ադրբեջանը դիտարկվում է որպես այդ գազի տարանցման ուղիներից մեկը։ Նա նշել է, որ իրենք քննարկում են Ղազախստանի արևմուտքում LNG […]

Պատերազմի դեպքում Թուրքիան կներքաշվի ղարաբաղյան կարգավորման մեջ. 168 Ժամ

Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը: Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես […]

Հետեւությունների արդյունքը /տեսանյութ/

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, իհարկե, նաև հայկական դիվանագիտության արդյունքն է, բայց մեր դիվանագիտության մեջ դեռ շատ անելիքներ կան։ Ըստ քաղաքագետի՝ մեր դիվանագիտության մեջ նկատվում է դրական առաջընթաց։ «Կարծում եմ՝ դա եղավ հետևությունների արդյունքում, ինչպես նաև իրենց գործին նվիրված դիվանագետների հավաքական աշխատանքի շնորհիվ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մեհրաբյանը։ Խոսելով արցախյան հակամարտության […]

Ադրբեջանի ԱԳՆ-ի «քաջնազարյան» հայտարարությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունն այն մասին,որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայել պետության մայրաքաղաք և մոտակա տարիներին իր դեսպանատունը կտեղափոխի Թել Ավիվից երեք կրոնների “մայրաքաղաք” բուռն արձագանք գտավ միջազգային հարության մոտ… Միջազգային հանրությունից փորձեցին հետ չմնալ նաև մեր արևելյան հարևանները…Պաշտոնական Բաքուն ԱԳՆ-ի մակարդակով […]

Հայաստանի բացառիկ շանսը. Ժամանակ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում աննախադեպ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ` պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի չկատարման հետ: Նախարարների կոմիտեն առաջին անգամ է կիրառում իր վերահսկողական բացառիկ գործառույթն, ինչն, անշուշտ, արտառոց երևույթ է, մանավանդ, եթե հիշենք, որ տակավին շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հոխորտացել էր լքել Եվրախորհուրդը` Նախարարների կոմիտեի նման որոշման պարագայում: Ստրասբուրգում […]

Իրանի ակտիվացումը ղարաբաղյան հարցում պատահական չէ. 168 Ժամ

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, […]

Ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վիեննայում

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։ Հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի