01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Տնաշեն, կարո՞ղ ա Բեգլարյան Գագոն եմ … /վիդեո/

Այսօր լրագրողները պատգամավոր, գեներալ Սեդրակ Սարոյանից հետաքրքրվեցին, թե ինչու իր գյուղի ճանապարհները չի ասֆալտապատում, ինչի մասին գրվեց մամուլում: ՛՛Տնաշեն մթոմ Երևանը ասֆալտապատ դառավ, մնաց Հայկաշենի փողոցները: Ինչի ես ալֆատի զավոդի դիրեկտո՞րն եմ ինչ եմ, կարո՞ղ ա Բեգլարյան Գագոն եմ քո համար՛՛: Դիտեք տեսանյութը:

Ով է կրակել Բուդաղյանի վրա վերեւից` Փաշինյանը հարցրեց զինդատախազին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանին հարց ուղղեց հունիսի մեկին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ: Փաշինյանը նայել է այդ դեպքի տեսագրությունը և արձանագրել է հետևյալը. ՛՛Ըստ տեսանյութի ՝ կա մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է այն մարդկանց խմբի […]

՛՛Ժառանգությունը՛՛ կուսումնասիրի փաստերը, ապա կասի

՛՛Երեկ ես նույնպես եղել եմ այդ ընտրատարածքում: Ընտրությունները խաղաղ են ընթացել: Հասկանալի է, որ այն, ինչ կատարվել է, կատարվել է ընտրություններից առաջ՝ ընտրության օրից առաջ: Այն ձևաչափը, որով ընթանում էին ընտրությունները, ենթադրում էր, որ լարվածություն չի լինի, ընտրությունը կանցնի հանգիստ պայմաններում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով երեկ Սյունիքի 38 ընտրատարածքում […]

Սյունիքում հաղթեց ”Հանրապետականը”

Ըստ Հայասատանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ինկայացած քվեարկությանը 18 695 ընտրողից մասնակցել է 8802-ը: ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանը ստացել է 6971 քվե “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանը 1449: Անվավեր է ճանաչվել 382 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ այստեղ պատգամավորի մանդատը թափուր էր մնացել էր, քանի որ Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ:

Առաջին տվյալները Սյունիքից

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում արդեն ամփոփվում են քվեարկության արդյունքները: Խդրանց գյուղում քվեարկությանը 48 ընտրողից մասնակցել է 27-ը: ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանի օգտին քվեարկել է 20, “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանի օգտին 7 ընտրող:

Հերքում են ընտրակաշառքի դեպքերը

“Համբերեք մի փոքր, եւ արդյունքներից պարզ կլինի, թե ինչպիսի ընտրություններ են անցել: Ոչ մի ընտրակաշառք մեր կողմից չի եղել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասած թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածուի նախընտրական շտաբի պետ Նորայր Հարությունյանը: “Դրանք ասեկոսեներ են, չեն համապատասխանում իրականությանը, մինչեւ ընտրություններն էլ էին ասում նման բաներ: Ես ինքս այսօր որպես վստահված անձ շրջել եմ ընտրատեղամասերով, […]

Սյունիքում պատգամավոր են ընտրում

Այսօր սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով  Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են: Ընտրատարածքը ընդգրկում է Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքները՝ տարածաշրջանների գյուղերով: Ձեւավորվել է 76  տեղամասային ընտրական հանձնաժողով:  Պատգամավորի մանդատի համար պայքարում են երկու թեկնածու ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանն ու “Ժառանգություն”-ից Սամվել Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի […]

Ինչպե՞ս են Եղեգնաձորում բիզնես անում

ԱՁ Գոհար Գևորգյանը երեկ պարգևատրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հյուրատուն ունի Եղեգնաձորում, դա իր սեփական տունն է, որ որպես հյուրատուն  է ծառայում արդեն 19 տարի: ՛՛Շատ զբոսաշրջիկներ ունենք, ամեն տեղից գալիս են՛՛,-ասաց նա՝ նշելով, որ տուրիստները հիմնականում գալսի են Եղեգնաձորի տեսարժան վայրերը դիտելու: Հարցին, թե ինչպես են տեղեկանում […]

Սյունիքի մարզպետը չի նեղսրտել

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը չի նեղսրտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Սյունիք կատարած այցի ժամանակ արված դիտողություններից: “Դա աշխատանքային գործընթաց է, իսկ եթե կա աշխատանք, լինում են նաեւ որոշակի թերություններ, որոնք անպայման կշտկվեն”,-ասաց Վահե Հակոբյանը: Չնայած մարզպետի 100 օրը լրանալու առիթով առաջիկայում ասուլիս կկազմակերպվի, սակայն, նա լրագրողների հետ զրույցում կիսվեց առաջիկա անելիքներից: Մասնավորապես, 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման […]

՛՛Վահե Հակոբյանի կլասի լիներ՛՛

 ՛՛Իմ անունը կարող է շոշափվի, որ Հռոմի պապ եմ ուզում դառնամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հումորով արձագանքեց ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը այն լուրերին, թե ինքը ցանկանում էր առաջդրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում. ՛՛Մեղրին իմ ծննդավայրն է, բայց ես ցանկություն չունեի առաջադրվելու Մեղրիում: Մեծամասնականով պետք է առաջադրվեն մարդիկ, ովքեր գումար ունեն մարդկանց խնդիրները լուծելու համար: Ես տենց օլիգարխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի