27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգությունը՛՛ կուսումնասիրի փաստերը, ապա կասի

՛՛Երեկ ես նույնպես եղել եմ այդ ընտրատարածքում: Ընտրությունները խաղաղ են ընթացել: Հասկանալի է, որ այն, ինչ կատարվել է, կատարվել է ընտրություններից առաջ՝ ընտրության օրից առաջ: Այն ձևաչափը, որով ընթանում էին ընտրությունները, ենթադրում էր, որ լարվածություն չի լինի, ընտրությունը կանցնի հանգիստ պայմաններում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով երեկ Սյունիքի 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների մասին: Նշենք, որ այնտեղ նախնական տվյալներով հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն:

Ինչ վերաբերում է կեղծումներին և կաշառք բաժանելու մասին լուրերին, ապա Հակոբյանը նշեց.

՛՛Թե ոչխարի միս են բաժանել որպես կաշառք, և մյուս կեղծումների մասին, ասեմ, որ այժ մեր շտաբը ուսումնասրում է այդ փաստերը և գնահատական կտրվի ամբողջապես ուսումնասիրելուց հետո՛՛:

Հարցին, թե արդյոք կբողոքարկեն ընտրությունների արդյունքները, նա պատասխանեց. ՛՛Դեռ քննարկվում է այդ հարցը, փաստերը եթե կան, պետք է ուսումնասիրվեն, ապա համապատասխան քայլեր կձեռնարկվեն՛՛:

Նա շետեց, որ ընտրությունները կատարվում են ընտրության օրվանից առաջ, իսկ այդ օրը, նրա համոզմամբ, շատ քիչ բան է որոշվում: ՛՛Մենք շրջեցինք մի շարք ընտրատեղամասերով և չնկատեցինք խախտումներ, լարվածություն, որովհետև ամեն ինչ արվում է ընտրության բուն օրվանից առաջ:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններից 18 695 ընտրողից մասնակցել է 8802-ը: 

ՀՀԿ-ից առաջադրված Արմեն Կարապետյանը ստացել է 6971 քվե “Ժառանգության” թեկնածու Սամվել Հայրապետյանը 1449: Անվավեր է ճանաչվել 382 քվեաթերթիկ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ