22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սյունիքում պատգամավոր են ընտրում

Այսօր սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով  Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ են: Ընտրատարածքը ընդգրկում է Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքները՝ տարածաշրջանների գյուղերով: Ձեւավորվել է 76  տեղամասային ընտրական հանձնաժողով:

 Պատգամավորի մանդատի համար պայքարում են երկու թեկնածու ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանն ու “Ժառանգություն”-ից Սամվել Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, այդ իսկ պատճառով էլ պատգամավորի մանդատը թափուր էր մնացել:

Henaran.am-ը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի քվեարկության մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ