01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

՛՛Բարեգործ հարուստներին՛՛ են դիմում՝ եկեղեցի եք կառուցում /ֆոտո/

Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 19-րդ դարի առաջին կեսին: Սուրբ Աստվածածինը հնում հայտնի էր Գնդեվազի Ժամ /տուն/ անունով: Եկեղեցին կառուցվել է 1686 թվականին:  Եկեղեցու ներսի պատերը պատված են որմնանկարներով, ինչը ոչ այնքան հաճախ հանդիօպող երեւույթ է հայկական միջնադարյան ճարտարապետության մեջ: Այս պահին սբ. Աստվածածինը կիսաավեր վիճակում է: Եկեղեցու […]

Ահազանգ Արարատից. Չալդոյի Սամոյի համար 10 հազար դրամով հերթագրում են

Ինչպես Henaran.am-ին ահազանգեցին Արարատից, ԲՀԿ-ի նախընտրական շտաբում հերթագրում են ընտրողներին գումար բաժանելու համար: Նշենք, որ նոյեմբերի 10-ին  Արարատում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Պայքարը բավական թեժ է` առաջադրված երկու թեկնածուների միջեւ՝ ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանի եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանի: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն: “Գրում են, ասում են […]

Վարչապետը սահմանամերձ գյուղ է այցելել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները:  ՓՄՁ ԶԱԿ-ի […]

Արարատում՝ դռնեդուռ ընկած ձայն են հավաքում

Նոյեմբերի 10-ին  Արարատում կրքերը թեժ են լինելու: Արարատցիները ընտրելու են քաղաքապետ: Պայքարը ԲՀԿ-ական “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, 57-ամյա Սամվել Բարսեղյանի եւ “Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, 50-ամյա Հայկ Հայկյանի միջեւ է: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, չնայած նախընտրական քարոզարշավը չի սկսել, բայց երկու թեկնածուների կողմնակիցներն արդեն իրենց բարեկամների համար ձայներ են հավաքում՝ խոստանալով […]

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կզիջի՞ Արարատը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջդրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք մրցակից համարում են այս թեկնածուին, ում այժմ սատարում է 2 քաղաքական ուժ: ”Իհարկե, մրցակից համարում ենք, եթե […]

Հայաստանի հողերը վաճառվում են օտարերկրյա կրոնական կառույցներին

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՝ Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը  խոսեց ազգային անվտանգությանը վտանգող մի երևույթի մասին: Վերջերս Գյումրիում նա բախվել է մի դեպքի. “Տեղական ինքնակառավարման մարմինները մեր հողերը վաճառել են հայ ավետարանչական ընկերակցությանը, որի կանոնադրության մեջ նշված է, որ իրենց ողջ գույքը պատկանում է ամերիկյան գրասենյակին”,-նշեց Ալեքսանդր Ամարյանը: Հայ ավետարանչական […]

Աշտարակի ավագանու լավագույն անդամն անկուսակցական է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ամփոփվեց   “Ակտիվ համայնք-թափանցիկ ՏԻՄ” ծրագրի շրջանակներում կազմակերպված “Ավագանու լավագուն անդամ” մրցանակաբաշխությունը: ԱՄՆ պետ.դեպարտամետի ֆինանսավորմամբ  “Հարմոնիա” ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն էր  նպաստել համայնքի բնակիչների մոտ քաղաքացիական ակտիվության դրսեւորմանը, բարելավել Համայնքի բնակիչ – ՏԻՄ կապը, նպաստել ՏԻՄ գործառույթների լիարժեք իրագործմանը, ապահովել թափանցիկություն եւ հրապարակայնություն: Աշտարակի   քաղաքաապետ Արմեն Անտոնյանի  մեկամյա գործունեության հրապարակային հաշտվետվությունից […]

Փողային նվագախմբից մինչեւ հսկա տորթ. Կապանում տոն է /ֆոտո/

Մոտ մեկ շաբաթ տեւեցին  Սյունիքի մարզկենտրոն Կապանի տոնին նվիրված հանդիսությունները: Այսօր՝  հոկտեմբերի 19-ին քաղաքում կազմակերպված տոնախմությունը մեկնարկեց  Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված պատարագով` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանի ձեռամբ: Հանդիսության մասնակիցները այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտի նահատակներին:  Կապանի երկրագիտական թանգարանում տոնի մասնակիցները ծանոթացան Կապանի պատմության էջերին, տարածաշրջանում պահպանված հին կենցաղային, […]

Հայերը, վրացիները, աբխազներն ու ադրբեջանցիները՝ մեկտեղ

Արդեն երկրորդ անգամ Հայաստանի 5 մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում, Լոռիում եւ Տավուշում կազմակերպվելու է  “Կավկադոկ”/CAUCADOC/ վավերագրական կինոփառատոնը: Այս անգամ մարզերի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու “Ոսկե ծիրան”-ի ֆիլմերը: Ֆիլմերը հայերեն թարգմանությամբ են եւ արծարծում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի ևայլ հարցեր: Ֆիլմերից հետո կազամկերպվելու է քննարկումներ:  “Այս տարվա գարնանն անցկացված փառատոնների փորձից հասկացանք, թե […]

Լոռին նոր ոստիկանապետ ունի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Լոռու մարզի ոստիկանապետ: Մեզ հետ զրույցում ասաց տեղեկությունը հաստատեց ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, նախկին ոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ազատվել էր աշխատանքից և նշանակվել ոստիկանապետի տեղակալ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի