Հայաստանի հողերը վաճառվում են օտարերկրյա կրոնական կառույցներին
Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար՝ Ալեքսանդր Ամարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ազգային անվտանգությանը վտանգող մի երևույթի մասին:
Վերջերս Գյումրիում նա բախվել է մի դեպքի. “Տեղական ինքնակառավարման մարմինները մեր հողերը վաճառել են հայ ավետարանչական ընկերակցությանը, որի կանոնադրության մեջ նշված է, որ իրենց ողջ գույքը պատկանում է ամերիկյան գրասենյակին”,-նշեց Ալեքսանդր Ամարյանը:
Հայ ավետարանչական ընկերակցությունը, որպես բարեգործական ընկերակցություն ՀՀ կառավարության կողմից պետական գրանցում է ստացել 2000 թվականին: Այս ընկերակցությունը ըստ Ամարյանի անմիջական կապ ունի հայ ավետարանչական եկեղեցի՝ կրոնական կառույցի հետ: 2005 թվականից հետո այս կազմակերպության վրա վաճառվել են հողեր և կառույցներ՝ Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում: Ավետարանչական եկեղեցու հայաստանյան կառույցի ղեկավարներն են Մկրտիչ Մելքոնյանը, Ռենե Լևոնյանը, Ֆիլյանը:
Ալեքսանդր Ամարյանը պատրաստվում է իր ունեցած փաստաթղթերը հրապարակել, նաեւ հաղորդում ներկայացնել իրացապահ մարմիններին: