06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փողային նվագախմբից մինչեւ հսկա տորթ. Կապանում տոն է /ֆոտո/

Մոտ մեկ շաբաթ տեւեցին  Սյունիքի մարզկենտրոն Կապանի տոնին նվիրված հանդիսությունները: Այսօր՝  հոկտեմբերի 19-ին քաղաքում կազմակերպված տոնախմությունը մեկնարկեց  Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված պատարագով` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանի ձեռամբ: Հանդիսության մասնակիցները այնուհետեւ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան գոյամարտի նահատակներին:

 Կապանի երկրագիտական թանգարանում տոնի մասնակիցները ծանոթացան Կապանի պատմության էջերին, տարածաշրջանում պահպանված հին կենցաղային, գյուղատնտեսական գործիքների, հագուստների, հին ազնվական տոհմերի ընտանեկան լուսանկարների, բարերարների, նշանավոր կապանցիների դիմանկարներ, անձնական իրերի ցուցադրություններին:

 Իսկ արդեն քաղաքապետարանի մերձակա հրապարակում փողային նվագախումբն էր, քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում՝  մանկական համերգ էր եւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միաժամանակ քաղաքի տարբեր հատվածներում ելույթ ունեցան գեղարվեստական մարմնամարզության դպրոցի սաները, անցկացվեց շախմատի մրցաշար, հեծանվավազք:   Չարենցի փողոցում էլ կազմակերպված  ուրախ տոնավաճառը ուղեկցվեց թատերակաանցված ազգային խաղերով, լարախաղացի ելույթով:

 “Մեր քաղաքի պատմության այս ժամանակահատվածի կերտման պատասխանատվությունը մեզ վրա է դրված: Այդ դժվարին, բայց միաժամանակ փառավոր գործը շարունակենք նոր ոգով ու եռանդով` լիահույս լինելով, որ այդ ճանապարհին ունենալու ենք նորանոր հաջողություններ ու միասին տոնելու ենք շատ հաղթանակներ”, – ասաց քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

 Կապանցիներին շնորհավորեցին  փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”  ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, “Քաունթերփարթ ինտերնեյշնլի” հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարլ Հովսթրան եւ ուրիշներ:

 Մինչ երեկոյան համերգն ու հրավառությունը, կապանցիներին անակնկալ մատուցեց քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը: Վերջինիս ներկայացուցիչները  պ 4 մ երկարությամբ եւ 2 մ լայնությամբ տորթ էին պատրաստել,  որը քաղաքի տարբեր թաղամասերում բաժանվեց բնակիչներին: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ