27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայերը, վրացիները, աբխազներն ու ադրբեջանցիները՝ մեկտեղ

Արդեն երկրորդ անգամ Հայաստանի 5 մարզերում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում, Լոռիում եւ Տավուշում կազմակերպվելու է  “Կավկադոկ”/CAUCADOC/ վավերագրական կինոփառատոնը: Այս անգամ մարզերի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու “Ոսկե ծիրան”-ի ֆիլմերը:

Ֆիլմերը հայերեն թարգմանությամբ են եւ արծարծում են միգրացիայի, մարդու իրավունքների, քաղաքական վարչակարգերի ևայլ հարցեր: Ֆիլմերից հետո կազամկերպվելու է քննարկումներ:

 “Այս տարվա գարնանն անցկացված փառատոնների փորձից հասկացանք, թե որքան արդյունավետ է հեռավոր մարզերում վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց CAUCADOC-ի պատասխանատու Շարկա Զահրադնիկովան:

Հայաստանից բացի, միաժամանակ փառատոնը անց է կացվում Ադրբեջանում, Վրաստանում, Աբխազիայում: Ըստ Շարկա Զահրադնիկովայի, փառատոնը նաեւ միջմշակութային երկխոսության հնարավորություն ունի:

“Ասենք, Վրաստանից եւ Աբխազիայից հյուրեր են գալիս Հայաստանի, այստեղից էլ այդ երկրները: Մարդիկ հնարավորություն են ունենում շփվելու, ծանոթանալու մեկը մյուսի կենսակերպին”,-ասաց Շ. Զահրադիկովան:

Առաջինը փառատոնը  մեկնարկելու է Հայաստանի հարավում: Սյունիքում այն կազմակերպելու է “Երկյակ” ՀԿ-ն: ՀԿ-ի պատասխանատու Լիլիթ Մանուկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ սյունիքյան փառատոնը փուլերով է: Առաջինը՝ հոկտեմբերի 22-ից 24-ը կլինի Կապանում եւ Քաջարանում:

“Ի դեպ, կազմակերպությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից դրամաշնորհ է ստացել, եւ ֆիլմերը  մինչեւ դեկտեմբերի 10-ը ցուցադրվելու  են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի քաղաքային համայնքներում”,-ասաց Լիլիթ Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ