Աշտարակի ավագանու լավագույն անդամն անկուսակցական է
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ամփոփվեց “Ակտիվ համայնք-թափանցիկ ՏԻՄ” ծրագրի շրջանակներում կազմակերպված “Ավագանու լավագուն անդամ” մրցանակաբաշխությունը:
ԱՄՆ պետ.դեպարտամետի ֆինանսավորմամբ “Հարմոնիա” ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն էր նպաստել համայնքի բնակիչների մոտ քաղաքացիական ակտիվության դրսեւորմանը, բարելավել Համայնքի բնակիչ – ՏԻՄ կապը, նպաստել ՏԻՄ գործառույթների լիարժեք իրագործմանը, ապահովել թափանցիկություն եւ հրապարակայնություն:
Աշտարակի քաղաքաապետ Արմեն Անտոնյանի մեկամյա գործունեության հրապարակային հաշտվետվությունից հետո “Հարմոնիա” ՀԿ-ի նախագահ Էդուարդ Ղուդրունցը հայտարարեց ավագանու լավագույն անդամի անունը՝ Սարիբեկ Օվոյան: Վերջինս 32 տարեկան է, անկուսակցական է:
Ըստ Ղուդրունցի, ավագանու լավագույն անդամի ընտրությունը հեշտ չէր. հաշվի են առնվել մի քանի չափորոշիչներ :
“Մասնավորապես, օնլայն քվեարկություն էր Աշտարակի քաղաքապետարանի կայքում: Մշտադիտարկվել են ավագանու անդամների ընդունելությունների ժամանակացույցը, ՏԻՄ-ից տեղեկատվություն ենք ստացել ավագանու անդամների գործունեության մասին, հարցումներ ենք արել բնակիչների շրջանում, ինչպես նաեւ ավագանիների հրապարակային հաշվետվությունը”,-ասաց Է. Ղուդրունցը:
Սարիբեկ Օվոյանին տրվել է հավաստագիր եւ խրախուսական մրցանակ: Ծրագրի պատասխանատուները հուսով են, որ նմանօրինակ միջոցառումը ավադույթ կդառնա Աշտարակի համար: