01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Իշխողին եւ այլընտրանքին` ԱՅՈ /ֆոտո/

Կիրակի` նոյեմբերի 10-ին Արարատում կայացան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը: Նա առավելության հասավ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանի նկատմամբ: Այս անգամ էլ հետաքրքիր քվեաթերթիկներ էին բացահայտվում, որոնք անվավեր էին համարվում: Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ մի քվեաթերթիկում  քառատող կար գրված: Ներկայացվող լուսանկարներում ընտրողներն ԱՅՈ էին ասել թեկնածուներին: :

Հայաստանում առաջին անգամ՝ ներդրողների համաժողով Սյունիքում /ֆոտո, վիդեո/

Սյունիքի մարզում՝ ներդրումները խթանելու նպատակով մեկնարկել է ներդորւմային քաղաքականություն վարող կազմակերպությունների համագործակցությունը ավելի սերտացնելու համար Սյունիքի մարզպետրանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Կապանում կազմակերպել է մարզի առաջին ներդրումային եռօրյա համաժողովը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքով տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ առաջին անգամ այս ձեւաչափով անկացվող միջոցառում: ըստ նրա այսօրվա հարթակը լավագույն հնարավորությունն է […]

Արարատում հաղթեց Հանրապետականի թեկնածուն

“Արարատյան ավտոկայան” ՍՊԸ տնօրեն, անկուսակցական, ՀՀԿ-ից առաջադրված 50-ամյա Հայկ Հայկյանը Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթեց “Արարատցեմենտ” ՓԲԸ արտադրության պետ, ԲՀԿ-ական 57-ամյա Սամվել Բարսեղյանին: Քվեարկության իրավունք ունեցող  13218 ընտրողներից մասնակցել է 8931  մարդ: 4544-ը քվեարկել է Հայկ Հայկյանի օգտին, Սամվել Բարսեղյանի օգտին քվեարկել է 4214 ընտրող: 160 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  ՀՀԿ-ի թեկնածուն հաղթեց 330 ձայնով:

Հանրապետականներն արդեն շնորհավորում են միմյանց

Արարատի 7 ընտրատեղամասերում ավարտին է մոտենում քվեաթերթիկների հաշվառումը: Նախանական տվյալներով, ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը 400 ձայնով հաղթում է մրցակցին ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին: ՀՀԿ-ի թեկնածուի վստահված անձինք արդեն շնորհավորում են միմյանց:

ԲՀԿ-ական պատգամավորին դուրս հրավիրեցին ընտրատեղամասից

  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Արարատի թիվ 10/03 ընտրատեղամասում գրանցվեց որպես ԱԺ պատգամավոր: Henaran.am-ի այն հարցին, թե դուք վստահված անձ եք, նա ժպտաց և ոչինչ չասաց: Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ նա վստահված անձ է, սակայն պարզվեց, որ Լյովա Խաչատրյանը չունի համապատասխա վկայական և նա հանձնաժողովի նախագահի հորդորով լքեց ընտրատեղամասը: 

Քաղաքապետին դիտարկեցին փոքրերը

Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի “Իրազեկ դպրոցական” խմբակի հերթական միջոցառումը, որն անցկացվեց նոյեմբերի 8-ին,  նվիրված էր Տեղական ինքնակառավարման օրվան եւ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարման մեկ տարվան: Միջոցառման ընթացքում խմբակի սաները հատվածներ ներկայացրին ՀՀ Սահմանադրությունից, Ընտրական օրենսգրքից` իրենց գիտելիքները ցուցադրելով ՏԻՄ-երի դերի ու նշանակության, դրանց հիմնական գործառույթների, նաեւ` ընտրական գործընթացների մասին: Անդրադառնալով քաղաքապետի մեկ տարվա գործունեությանը, երեխաները […]

1lur.am-ի ակտիվ “չլրագրողները” /ֆոտո/

Henaran.am-ը արդեն տեղեկացրել է, որ Արարատի ընտրատեղամասերում ակտիվ գործունեություն են ծավալում այս կամ այն լրատվամիջոցների ներկայացուցիչները: 1lur.am-ի լրագրողների թիվն այսօր թերեւս քառակի շատացել է: Սույն լրատվամիջոցից միայն երեք ներկայացուցիչ մի ընտրատեղամասում են: Ավելին, նման “չլրագրողը” նաեւ քվեատուփի ճեղքն է բացում: Լուսանկարներն առանց մեկնաբանության:

ԲՀԿ-ի թեկնածուն դեռ չի քվեարկել

Արարատի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը դեռ չի քվեարկել: Նա պատրաստվում է ընտրատեղամաս այցելել ժամը 17.30-ին: Նկատենք, որ ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանն էլ քվեարկեց կեսօրից հետո, ժամը 16-ին մոտ:  Ի դեպ, երկու թեկնածուներն էլ առավոտվանից լարված աշխատում են ընտրական շտաբերում:

Քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11-00-ի դրությամբ

 Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 2671 կամ 20.21% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218):  Նշավան համայնքում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 90 կամ 5.77 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):  

Գյումրու մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսից, շրջվել և բռնկվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել: Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել ե/գ 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:  «Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի