01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նախագահները դեռ չեն ժամանել. Գյումրիում սպասում են /ֆոտո/

Ինչպես արդեն հայտնի է, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մեկնարկում է ՌԴ նախագահի պետական երկօրյա պետական այցը Հայաստան:  Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գյումրիում քիչ հետո կմեկնարկի  հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը՝ “Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն” խորագրով: Հյուրերի թիվը հասնում է մոտ 500-ի,  այդ թվում՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների կենտրոնական տարածաշրջանային, ինչպես նաեւ ոչ պետական մարմինների ներկայացուցիչներ, […]

Գյումրեցիները երգում են՝ ՛՛Պուտինն է մոտենում… ՛՛ /ֆոտո/

Պուտինն է մոտենում … Գյումրիում առաջին ձյան հետ ավարտվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները : Ձյան տակ փողոցները ասֆալտապատել հնարավոր չէր, բայց արեցին, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն էլ, որ կախել էին նույնիսկ քաղաքի ծառերից, թրջվել են: Վերանորոգվել են երկար ժամանակ լքված կառույցները՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը /այստեղ է տեղի ունենալու հայ-ռուսական համաժողովը ՛՛Հայաստան-Ռուսաստան, Մաքսային միություն՛՛ […]

Խաչել են ու խանձել ողջ մարմինը /վիդեո/

Սահմանամերձ Չորաթան գյուղի գրադարանը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Չնայած սարսափելի պայմաններում շուրջ 10 հազար գիրք է պահվում, բայց գրադարանավարուհի Արմինեն պատրաստ է դիմակայել դժվարություններին, քանի որ նրա կյանքի բաղադրիչ մասն է դարձել ընթերցողի հետ ամենօրյա շփումը: Արմինեի ամուսինը եղել է գյուղի մշակույթի տան տնօրենը: “Հրաշալի տղա էր, գերի ընկավ ադրբեջանցիներին: Տանջել էին ահավոր: Դիակը […]

Թիթեղյա վագոն-տնակներում գոյատևողները/վիդեո/

“Շիրակ կենտրոնից” մենք ստացել ենք տեղեկություն այսօր վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների մասին: Ձեզ ներկայացնում ենք հաղորդագրությանը և տեսանյութը. “Աղքատության հետևանքները առավել տեսանել ենԳյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով: Ներկայումս,  երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝լավ, եթե վառելիք չտրամադրվեր,նրանցից շատերը աբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները … Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընանիքներին “Շիրակ կենտրոնի” կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկիև վառելափայտ ստացած ընտանիքների  ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության”:  

Կադրային ջա՞րդ

Սյունիքի մարզպետարանից ոչ մի վարչության պետ աշխատանքից ազատվելու դիմում չի գրել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրին մարզպետարանից: Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների՝ մարզպետարանում կադրային ջարդ է սկսվել եւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը փորձում է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից: “Առնվազն ծիծաղելի կարելի է համարել նման տեղեկությունները: Եթե մարզպետը նման մտադրություն ունենար, ապա ֆինանսական վարչության […]

Վայոց ձորի մարզպետը դուստր է ունեցել

 Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր պատին գրառում է արել: “Իմ սիրելի կինը մեր ընտանիքին պարգեւել է հերթական երջանկությունը. ՄԵՆՔ ԱՂՋԻԿ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ”,-տեղեկացրել է 38-ամյա մարզպետը: Փոքրիկը  Էդգար Ղազարյանի երրորդ երախան է, նա ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա: Henaran.am-ը շնորհավորում է մարզպետի ընտանիքին, նորածնին մաղթում երջանիկ ու ապահով ապագա:

Սյունիքի մարզպետը, Կապանի քաղաքապետն ու փոխնախարարը փնտրտուքների մեջ են

“Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում” հասարակական կազմակերպությունը Կապանի նախկին լողավազանի տարածքը գնել ու պատրաստվում էր այնտեղ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր կառուցել՝ “Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինարարության” ծրագրի շրջանակներում։ Ըստ մարզային “Սոսի” հեռուստաընկերության կայք-էջի, դեռեւս 2010 թվականի հոկտեմբերի կատարվեց առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը ,սակայն դրանից հետո տարբեր խոսակցություններ տարածվեցին, որ շենքերը չեն կառուցվելու, քանի որ տարածքում պարբերաբար ջուր […]

Վարչապետը Գյումրիում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. “Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց:  Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր […]

Սեքսի կարիք ունե՞ս՝ դասախոսը իր ուսանողուհիններին

 Վարդենիսի բժշկական ուսումնարանի գինեկոլոգիա եւ մանկաբարձություն առարկայի դասախոս Սամվել Ղուռուշտանյանը դասերի ժամանակ իրեն անպարկեշտ է պահում, ուսանողների ներկայությամբ խոսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ այլն: Այս մասին ահազանգ ստացանք մեր ընթերցողներից:  “Մասնավորապես, երբ աղջիկներինց մեկը թույլտվություն է խնդրում դուրս գալու լսարանից, Ղուռուշտանյանը նետում է՝ սեքսի կարի՞ք ունես”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մեր զրուցակիցները:  “Ինչ եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի