Հայաստանում առաջին անգամ՝ ներդրողների համաժողով Սյունիքում /ֆոտո, վիդեո/
Սյունիքի մարզում՝ ներդրումները խթանելու նպատակով մեկնարկել է ներդորւմային քաղաքականություն վարող կազմակերպությունների համագործակցությունը ավելի սերտացնելու համար Սյունիքի մարզպետրանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ Կապանում կազմակերպել է մարզի առաջին ներդրումային եռօրյա համաժողովը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքով տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ առաջին անգամ այս ձեւաչափով անկացվող միջոցառում: ըստ նրա այսօրվա հարթակը լավագույն հնարավորությունն է Սյունիքը ներդրողներին ավելի մատչելի ներկայացնելու, ավելի հասկանալի դարձնելու համար:
“Չնայած վերջին տարիներին արդյունաբերական արտադրանքի ցուցանիշների կայուն աճին, Սյունիքում սոցիալական վիճակի բարելավումը մեզ չի գոհացնում, քանի որ այս ճյուղի ձեռնարկությունները նոր աշխատատեղերի ստեղծման առումով ունեն սահմանափակ հնարավորություններ:
Պետք է նշեմ, որ ուսումնասիրելով մարզի տնտեսության կառուցվածքը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք տնտեսության այսպես ասած կոշտ մոդելի հետ: Այսպես, արդյունաբերության ավելի քան 85.0% բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը, 10.0%՝ էներգետիկային:
Դա է պատճառը, որ մեզ մտահոգում են արդյունաբերության մեկ ճյուղից կախվածության, բնակչության ցածր եկամուտների եւ աղքատության ցուցանիշները ու եթե սրան ավելացնենք վերջին տարիների ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ հետեւանքները, ապա նոր հնարավորությունների բացահայտումը ժամանակի հրամայականն է”,-ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Շարունակելով մարզպետին՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ իերքն հանձն են առել դիվերսիֆիկացնելու տնտեսական զարգացման հնարավորությունները Սյունիքում եւ նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը:
Համաժողվին մասնակցում են նաեւ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի մասնակիցները կլինեն մարզի բոլոր տարածաշրջաններում եւ տեղում կծանոթանան ներդրումային հնարավորություններին:
Համաժողովի աշխատանքների մասին ավելի մանրամասներն “Խուստուփ ԹԻՎԻ” հեռուստանկերության տեսանյութում: