02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով` հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելու հատկանիշներով: Այս մասին Henaran.am-ի հետ […]

Սկսվել է թեկնածուների առաջադրումը. ընտրական կրքեր

Մարտի 9-ին Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի,Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի 40 համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ 43 համայնքում էլ ավագանու անդամի ընտրություններ: Երեկվանից՝ փետրվարի 2-ից թեկնածուները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ: Առաջադրումը կշարունակվի մինչեւ փետրվարի 7-ը: Թեկնածուները կգրանցվեն մինչեւ  փետրվարի 12-ը: Նախընտրական քարոզարշավը փետրվարի 19-ից մինչեւ մարտի 7-ն է: Նշենք, որ մարտի […]

ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշակոթող

      Հունվարի 26-ին Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում 1915թ. Հայոց ցեղասպանության ու Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող: Մտահաղացումը Վանաձորի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Մանդարյանինը, Պողոս Ստեփանյանինը և քանդակագործ Արա Հովհաննիսյանինն է: Սա ԱՍԱԼԱ-ի նահատակ հայորդիների հիշատակն ու ստեղծագործությունները հավերժացնող երկրորդ […]

Նոյեմբերանում ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի  դրությամբ,  Իջեւանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի,  Լաչինի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց   (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Առատ ձյան պատճառով  ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթեւեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է  թույլ  ձյուն: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  […]

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2013թ-ի ֆինանսական տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:  Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: 2013 թվականին ընկերությունը պետական բյուջե է վճարել 37,8 մլրդ դրամ: Երկրորդ հորիզոնականում “Հայռուսգազարդ” ընկերությունն է 36 մլրդ դրամով, […]

Ինքնասպան եղած երիտասարդը պարտքեր ունե՞ր

Henaran.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել հունվարի 31-ին Կապանում  ինքնասպան եղած 28-ամյա Ա.Ն-ի մասին: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, երիտասարդը սեր է ունեցել խաղատների հանդեպ, ինչի պատճառով էլ խոշոր պարտքեր է ունեցել: Նա ատամնատեխնիկ էր, ամուսնացած ունի երկու տարեկան երեխա:  Երիտասարդը ինքնասպան էր եղել կախվելով Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող ծառից:

ԱԺ-ում բուռն քննարկումներից հետո. ապօրինի ու անտեր հորերը լուծարվում են

Արարատի ու Արմավիրի մարզերում շարունակվում են ապօրինի և տիրազուրկ հորատանցքերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա նշեց, որ մինչև նախորդ տարեվերջ Արարատի մարզում լուծարվել են 9, կոնսերվացվել 16 հորատանցքեր, տարվում են աշխատանքներ ևս մեկ հորատանցք լուծարելու ուղղությամբ: Արմավիրի մարզում լուծարվել են 3 և կոնսերվացվել […]

Վայոց ձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան

Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ […]

Մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով

 Արցախի  զորամասերից մեկի մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվոր Կարեն Գալստյանին կհուղարկավորեն զինվորական կարգով: Նրա աճյունը ամփոփվելու է Սիսիանի զոհված ազատամարտիկների  պանթեոնում: Կարեն Գալստյանի աճյունը Երեւանից Սիսիան կտեղափոխվի այսօր ժամը 11-ին, իսկ հուղարկավորությունը վաղն է լինելու: Հիշեցնենք. որ Կարենը զոհվել է հունվարի 28-ին` Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված […]

Ամուսինե՞րն են սպանել իրար

ՀՀ ոստիկանությունը  իր կայքում նոր մանրամասներ է հաղորդել Ախուրյանում տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունվարի 29-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ եղբայրը` 52-ամյա Գարեգին Հակոբյանը, եւ նրա կինը`48-ամյա Մանիշակ Հակոբյանը, Ախուրյան գյուղի իրենց տանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի