02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Լույս ու ջերմություն կարիքավորների դեմքերին.շնորհակալ են Վահե Հակոբյանին

“Դուք չեք պատկերացնի, ինչ լույս ու ջերմություն է ճառագում անժառանգ, միայնակ հաշմանդամների դեմքերից, երբ հիմա մտնում ես նրանց տները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Առաքելություն Հայաստան “ ԲՀԿ Կապանի ներկայացուցիչ Լյուդմիլա Պողոսյանը: Նա ուղղակի բառեր չի գտնում իր եւ 30 շահառուի անունից շնորհակալություն հայտնելու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին, ով “Տաք ձմեռ” ծրագրի շրջանակներում “Լեռնահայաստան” հիմնադրամի միջոցներով հոգացել […]

Ձեւավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ: Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ […]

Երեք որդուն էլ պատրաստ է նվիրաբերել /վիդեո/

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մանկապարտեզում խաղաղ լռություն էր: Երեխաները քնած էին… հանգիստ, անվրդով: Նրանց ականջները արդեն սովոր են կրակոցի: Նրանց մանկական անմեղ հոգեբանության մեջ դեռ թրթռում է պատերազմ բառը, որը գուցե հանկարծ դամոկլյան սրի պես ճոճվի երազի տաք շնչից քրտնած մանկան գլխավերևում: Մանկապարտեզի վարիչ Արմինե Մուսինյանը պատրաստ է իր երեք տղաներին նվիրել հայրենիքին: Փաստորեն սահմանամերձ […]

Ծովինարը տղամարդկանց մենակ թողեց

Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ առաջադրված  գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել էին Ալվանքի  գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարուժան Թումանյանը, ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը: Վերջինիս գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է: Ծովինար Գրիգորյանը Henarana.am-ի հետ զրույցում ասաց,  որ […]

Տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում

Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել ”Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական […]

Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն

Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչներից տեղեկացավ մի ահասարսուռ պատմության մասին: Քաղաքի հարևանությամբ 350 գլուխ անասուն ունեցող ֆերմայում աշխատում է մի ընտանիք: Ընտանիքում 5 երեխաներ են մեծանում, որոնք զրկված են իրենց տարեկիցներին հավասար դպրոց գնալու և ուսում ստանալու իրավունքից: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս ընտանիքը որևէ տեղ հաշվառված չէ: “Պատկերացնում եք, եթե կորչեն՝ վերանան […]

Չեն կարողանում փոխպատվաստել հիվանդ որդուն մոր երիկամը /վիդեո/

 ՛՛Նվիրիր ինձ կյանք՛՛ նախաձեռնությանն է դիմել Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտնելով, որ իր որդին՝ 1988թ․ ծնված Ռուսլանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած նրա երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Մայրը պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի վիրահատության համար, որն արժե 3.000.000 […]

Ահազանգի դեպքում՝ երեխաներին ապաստարան են տանում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանապահ Տավուշ գյուղի մանկապարտեզի սաները ոչ թե պակասում այլ  տարեցտարի ավելանում են: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Մանուշակ Պապյանը: Նա նկատեց, որ իրենց նոր վերանորոգված մանկապարտեզը շենքային յուրահատուկ պայմաններ ունի, որը խլացնում է անֆգամ սահմանին հնչող կրակոցները: “Իսկ կրակոցների ժամանակ նախ այնպես ենք անում ,որ երեխաները չվախենան, նույնիսկ չզգան, […]

Ի՞նչ է կատարվում Սիսիանի հիվանդանոցում.կադրերը հեռանո՞ւմ են

Henaran.am-ի խմբագրություն ահազանգած սիսիանցիենրը տեղեկացրին, որ Սիսիանի բժշկակական կենտրոնի ղեկավար Լեւոն Մանասյանը աշխատանքից ազատում է լավագույն կադրերին: “Գնացի հիվանդանոց՝ խնդիրներ ունեի, ասացին ոչ գինիկոլոգ ունենք, ոչ նարկոզիստ: Խորհուրդ տվին Գորիս գնամ”,-ասաց Henaran.am-ի խմբագրություն ահազանգած Սիսիանի բնակչուհիներից մեկը: Նրա պատմելով, Մանասյանի նշանակումից հետո, բոլոր լավ բժիշկները դուրս են եկել եւ նորերին էլ աշխատանքի չի ընդունում: Գլխավոր բժիշկը […]

ՀՊՃՀ-ում դասեր չկա՞ն

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում արդեն երկու օր է, դասեր չկան: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած ուսանողները պատմեցին, որ երկու օր ջեռուցում չի եղել, և այդ պատճառով էլ բուհ-ից իրենց հորդորել են գնալ տուն:  Մեզ հետ զրույցում, սակայն, բուհ-ից ասացին, որ նման բան չկա: Անձը, ով հրաժարվեց իր անունը տալ, սակայն ներկայացավ որպես տնօրեն, ասաց. ”Մեր ջեռուցման համակարգը մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի