15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ծովինարը տղամարդկանց մենակ թողեց

Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ առաջադրված  գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել էին Ալվանքի  գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարուժան Թումանյանը, ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը: Վերջինիս գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է:

Ծովինար Գրիգորյանը Henarana.am-ի հետ զրույցում ասաց,  որ ճնշում չի գործադրվել իր վրա: Պարզապես մտացել է, որ չի կարող հաղթել տղամարդկանց: “Կարծում եմ, գյուղացիները սովոր են հիմիկվա գյուղապետին: Եվ ավելորդ է պայքարը”,-ասաց նա: 

Հետաքրքիր է, որ առաջադրվելու ժամանակ Ծովինարը վճռական էր տրամադրված եւ որպես անկուսակցական՝ ուզում էր փոխել գյուղի մթնոլորտը:

Եվ այսպես, Ալվանքում պայքարը թեժ է լինելու՝ ՀՀԿ-ի թեկնածուն պայքարելու է ԲՀԿ թեկնածուի դեմ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ