02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հարբած ես եղել. ֆերմերը` փոխնախարարին. ”թեժ” կրքեր ասուլիսին /վիդեո/

Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում Արարատի մարզի ֆերմերներ` Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, նրանց ղեկավարները եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն անդրադարձան անորակ ցորենի հետ կապված գյուղնախարարության և ֆերմերների մեկ տարի տևած դատական գործընթացին: Ֆերմերները դժգոհ են նախարարության կողմից տրամադրված էլիտար սերմնացուից, որն, ինչպես իրենք են պնդում, անորակ էր, և նորմալ բերք չի տվել: Այս սերմնացուի պատճառով իրենք բավական մեծ պարտքերի […]

Խաղաղությունից պատերազմ մի բարակ փշալար. կադրեր սահմանից /վիդեո/

Մի բարակ փշալար է բաժանում միայն հայ-ադրբեջանական սահմանը: Մի քանի մետր հեռավորության վրա հայ կանայք ջուր էին կրում դույլերով, իսկ քիչ հեռվում թշնամու սահմանը: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսեց այդ կադրը՝ խաղախությունից պատերազմ մի քանի մետր ու խորհրդանշական մի բարակ փշալար: Դիտեք՝ տեսանյութը:

Սահմանամերձ գյուղի՝ սահմանապահ փոքրիկները/վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էր: Մենք հանդիպեցինք սահմանապահ գյուղերի ուժեղ ու պայքարող՝ հասարակ գյուղացու  հետ, շփվեցինք ու կիսվեցինք ազգապահպան տեսակի առանձնահատկություններով: Հիացանք ու հպարտացանք…. Արդյունքում ծնվեց մի շարք, որտեղ արտացոլվում են հերոսացող մարդու հույզերը, որտեղ հերոսը հենց հասարակ գյուղացին է, իր աղ ու հացով ու չեղած տեղից անգամ ճոխ սեղանով, իսկ որ […]

Երկրաշարժ. բնակիչները դուրս են եկել փողոց

Քիչ առաջ Գորիսում և Կապանում երկրաշարժ է գրանցվել, ցնումները թույլ են եղել: Առավել զգացվել է Կապանի Շինարարների թաղամասում: Այս թաղամասի շենքերը հիմնականում վթարային են: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը,  բնակիչներն այս պահին գտնվում են փողոցում: 17:00 Արտակարգ իրավիճակների նախարարույթունը հավելում է, որ փետրվարի 10-ին, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության […]

՛՛Նիսյա չկա՛՛ /օրվա կադր/

Henaran.am-ի ֆոտոխցիկը Տավուշի մարզի մարզկենտրոն Իջեւանի գազալցակայաններից մեկում արձանագրել է այս կադրը: Ըստ աշխատակիցների, քաղաքում մեկը մյուսին ճանաչում է, դրա համար անվճար լիցքավորել են ավտոմեքենաները: “Հիմա չենք կարողանում փողերը հավաքել, ստիպված նիսյան վերացրել ենք”,-պատմեցին աշխատակիցները:

Կանացի կրքեր. ընտրապայքարը թեժ է լինելու

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Տորունիք գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու, երկուսն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Անահիտ Հակոբյանի հետ: Henaran.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանն ասաց, որ երեւի իր աշխատանքի շնորհիվ է, որ գյուղում կանայք ակտիվ են: “Ավագանում մեծ մասն էլ կանայք են, կարծում եմ` […]

Էլի Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:  ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական  ծառայություն

Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում /վիդեո/

“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին: Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: […]

Ծովինարն ընդդեմ երեք տղամարդու. ԲՀԿ-ական խաղե՞ր

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ պայքարելու է գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը: Նա 32 տարեկան է, ունի 2 որդի՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ մեկ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գիտի որ հեշտ պայքար չի լինելու, մանավանդ հաշվի առնելով այն, որ մրցակիցները կուսակցական են: Ծովինարի հետ գյուղապետի աթոռի […]

“Վեր կենանք՝ սատկացնենք դրանց” /վիդեո/

Արցախյան պատերազմի վետերանների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար, ազատամարտիկ Արթուր Ադամյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց սահմանային անվտանգության մասին: Ազատամարտիկը նկատեց, որ սահմանամերձ գյուղերի գրեթե բոլոր տղամարդիկ են կռվել և պատրաստ են կրկին անգամ պաշտպանության իրենց պարտականությունը ստանձնելու: “Ու չնայած պայմաններից ելնելով նրանցից շատերը արտագնա աշխատանքի են մեկնել, բայց առաջին իսկ ահազանգի դեպքում կվերադառնան”,-նշեց ազատամարտիկը: “Վերջին օրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի