17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ծովինարն ընդդեմ երեք տղամարդու. ԲՀԿ-ական խաղե՞ր

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի ընտրություններում 3 տղամարդկանց դեմ պայքարելու է գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը: Նա 32 տարեկան է, ունի 2 որդի՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ մեկ:

Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գիտի որ հեշտ պայքար չի լինելու, մանավանդ հաշվի առնելով այն, որ մրցակիցները կուսակցական են: Ծովինարի հետ գյուղապետի աթոռի համար պայքարելու են Ալվանքի  գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Վարուժան Թումանյանը, ԲՀԿ-ական, Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի մեքենավար Արտակ Մովսիսյանն ու ՀՀԿ-ական Էվրիկ Առուստամյանը:

“Վաղուց էի որոշել առաջադրվել եւ միայն վերջին օրը փաստաթղթերը հանձնեցի: Չգիտեմ, եթե չընտրվեմ էլ՝ կորցնելու բան չունեմ: Թերեւս ընտրական գրավս՝ 50 000դրամս կորցնեմ”,-ասաց թեկնածուն՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում, հուսով է, որ ընտրողների 5 տոկոս քվեն կստանա: Այս պարագայում, ըստ ՀՀ Ընտրական օրենսգքրի, ընտրական գրավը հետ է վերադարձվում թեկնածուին:

Ծովինարը հերքեց, որ ինչ-որ մեկն է նրան գցել “խաղի” մեջ: Իսկ գյուղում շրջանառվող այն լուրերին, որ նրա հեռավոր ազգական ԲՀԿ-ական թեկնածուն՝ Արտակ Մովսիսյանն է նրան դրդել պայքարի՝ ասաց.

“Արտակը ինձ բարեկամ չի, համագյուղացի է: Ուղղակի ասեմ, մեր հայացքները, մեր ծրագրերը իրար համապատասխանում են, սակայն թե ես, թե ինքը առանձին ենք պայքարելու: Ոչ մի պայմանավորվածություն չկա”:

Անկուսակցական թեկանծուն չգիտի դեռ՝ ինչպես է անելու նախընտրական քարոզարշավը: Գուցե մեկ-երկու հանդիպում ունենա: Ամեն դեպքում՝ ժամանակին ամեն ինչ պարզ կլինի: Նշենք, որ քարոզարշավը սկսում է փետրվարի 19-ից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ