Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում /վիդեո/
“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում:
Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք են դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը:
11 զավակներ ունեցող ընտանիքի ապրելակերպի ու խնդիրների մասին առավել մանրամասն՝ “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության: