02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Հաղթանակի տոնը Այնթափում /ֆոտո, վիդեո/

Մայիսի 9-ին մեծ տոնախմբություն էր նաեւ Արարատի մարզի Այնթափ գյուղում: Մեծ ու փոքր հավաքվել էին գյուղի կենտրոնում՝ նշելու Հաղթանակի տոնը:Այնթափցիներն առաջին անգամ Հաղթանակի տոնը նշեցին առանց համագյուղացու՝ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Ստեփան  Միրզոյանի:  Հիշատակի խոսքեր, երգ-պար, մարտական կորով ու մաղթանքներ:  Ի դեպ, միջոցառմանը մասնակցեց նաեւ Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը: Մանրամասները տեսանյութում: Տեսանյութն ու լուսանկարները Ավետիս Մելքոնյանի

Կերտված հաղթանակներին պետք է ավելացնենք նորերը. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը “Ֆեյսբուքի” իր տարեգրքում շնորհավորել է բոլորին Հաղթանակի տոնի կապակցությամբ: “Դպրոցական տարիներին մասնակցում էինք Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Անկեղծ ասած, հետադարձ հայացք ձգելով հասկանում եմ, որ մենք օրվա խորհուրդը չէ, որ կարեւորում էինք, այլ՝ որ մայիսի 9-ը ուրախանալու օր է: Հիմա, ուզում եմ խոնհարումս ու երախտագիտությունս հայտնել Հայրենական պատերազմի վետերաններին: Համոզված […]

Հայերը մանղալով էին կռվում, իսկ ադրբեջանցիք… /վիդեո/

Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ ու Վեհափառ հայրապետի օրհնությամվ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ մեկնած լրագրողներին դիմավրեց Հրանտ Խաչատրյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրենց ազգը գյուղի հիմնադիրներից է, ապա հիշեց, որ պատերազմի ժամանակ ադրբեջանիցներին զենք էին տվել, իսկ հայերը մանգաղով էին կռվում: Կյանքը սահմանամերձ գյուղում դժվար է, կրակոցներից կինը շատ է վախենում, սակայն. ՛՛Ես […]

Մեղրու բժշկական կենտրոնը շահագործման կհանձնվի 2015-ին

Մեղրու տարածաշրջանի մի խումբ բնակիչներից ստացված հարցման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Համաշխարհային բանկի “Առողջապահական համակարգի արդիականացում” ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2015 թվականին։   Մեղրու եւ Ագարակի միջեւ ընկած հատվածում` երկու քաղաքների  բնակչության համար մատչելի վայրում կառուցվող կենտրոնը  կհագեցվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով։  Նորակառույց […]

“Բերենք հասկանանք ով ա գրում..”.Էջմիածնի քաղաքապետի կասկածը /վիդեո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցանկություն չունի Արմավիրի մարզպետ դառնալու: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ մամուլում եղան հրապարակումներ, թե իբր Արմավիրում անհանգիստ են, քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին պիտի փոխարինի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Ավելին, մոտ 70 գյուղապետ որոշել են նամակ գրել երկրի նախագահին՝ Կարեն Գրիգորյանին մարզպետ չնշանակելու խնդրանքով: ” Բերեք հասկանանք […]

“Գետամեջի Ավոն ուրիշ ա….”. ԲՀԿ-ն չի պաշտպանո՞ւմ իր կուսակիցներին

Վաղը՝ մայիսի 9-ին լրանում է հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին թեկնածուների առաջադրումը: Հետաքրքիր պատկեր է Կոտայքի մարզում: Այստեղ համայնքի ղեկավար են ընտրելու երկու գյուղում՝ Գետամեջում եւ Կոտայքում: Երկուսի գյուղապետերն էլ ԲՀԿ անդամներ են: Կոտայքում գործող գյուղապետ Սահակ Հարությունյանի հետ առաջադրվել է […]

Կոտայքի մարզպետը դեռ Կավալն է

Չնայած կառավարության մայիսի 8-ի որոշմամբ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ, սակայն մարզպետարանի կայքում աշխատանքային օրվա վերջին /ժ.19.10-ին/ դեռ նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է շարունակում մնալ մարզպետ: Նույնիսկ նա ուրախ է ողջունել բոլոր այցելուներին: Այնուամենայնիվ, եթե դեռեւս չկա ՀՀ նախագահի հրամանագիրը՝ մարզպետ նշանակելու մասին, ապա փաստ է այն, որ Կովալենկո Շահգալդյանն ազատվել […]

Սյունեցիները երբեք չասեցին “բալես ուր ա՞, բալեդ թաղեմ” /վիդեո/

 “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սյունիքի առաջին մարզպետ եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպամանը խոսեց, որպես ականատես գեներալ-վկա: Նա նախ շնորհավորեց բոլորին ու մաղթեց, որ աստված մեր երկիրն այնքան խելք ու հնարավորություն տա, որ կարողանա գնահատի ու սատարի երկիրը պահողներին:  Նա մասնավորապես անդրադարաձավ  “Սյունիք –Զանգեզուր” պետական ծրագրին, որ իրականացվում էր 1992թ-ին՝ հանրապետության […]

Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում թշնամու կրակոցներին չեն վախենում, ավելին կես կատակ, կես լուրջ ասում են՝ ՛՛Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում՛՛: Henaran.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Միշա Սաղոյանը պատմեց, որ թեկուզ երբեմն տխրում են կրակոցներից, սակայն ապրում են, հպարտություն են զգում՝ թիկունքում ունենալով հայոց բանակի պես հզոր բանակ: ՛՛Շատ հզոր ենք […]

Արարատի մարզպետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը

Արա­րատի մարզ­պետ կնշանակվի Ռուբիկ Աբրահամյանը: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:  Հիշեցնենք, որ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բնապահպանության նախարար: Նշենք, որ Ռուբիկ Աբրահամյանը Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալն է։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի