02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Մաքսիմ Հակոբյանի հույսը լրագրողներն են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտաի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը միշտ էլ շնորհակալություն է հայտնում իր աշխատակիցներին: “Պարտադիր չէ, որ ժողով լինի կամ ինչ-որ առիթ: Մարդիկ աշխատում են ու միշտ արժանի են երախտագիտության”,-այսպես արձագանքեց նա այն լուրերին, որ Հակոբյանը հրաժեշտ է տալու պաշտոնին եւ այդ մասին հայտարարելով  ժողովում շնորհակալություն է հայտնել կոմբինատի աշխատակիցներին: “Եթե իմանաք հրաժարականի օրը, խնդրում […]

Կրքերը թեժանում են. պայքար “դաբրո”-ի համար

ՀՀԿ Գորիսի տարածքային կառույցի  անդամ, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպությունը դեռ որոշում չի կայացրել հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին որեւէ թեկնածուին պաշտպանելու մասին: Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է […]

Պաշտոնակությունները շարունակվում են. ով է հաջորդը

Henaran.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունները շարունակվելու են: Առաջիկայում հրաժարական է տալու նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նրան, հավանաբար, կփոխարինի Հովիկ Աբովյանը:  Վերջինս Ազգային ժողովի  ՀՀԿ խմբակցության նախկին պատգմավոր է եղել, իսկ այժմ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն է:

Սեյրան Օհանյանը մահացած զինծառայողի գործի քննությունը վերցրել է իր հսկողության տակ

  Մայիսի 10-ին  N զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ այսօր` մայիսի 11-ին, վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր:     Այնուհետեւ պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում  ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման եւ զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:  Նախարարին […]

Ներքին կարմիրաղբյուրում շատ տաղանդավոր երեխաներ կան. մարզիչ /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղում մարզասեր երեխաները հնարավորություն ունեն հաճախել և՛ ֆուտբոլի, և՛ բազկետբոլի: Այս երկու մարզաձևերի մարզիչ Աշոտ Գալստյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ  18 երեխա հաճախում է ֆուտբոլի, իսկ 12-ը՝ բազկետբոլի: ՛՛Կան, լավ երեխեք էլ կան մեջները, մի տարի զբաղվում ենք, Հայաստանի առաջնությունում ընկերական հանդիպումներում առաջին տեղ ենք գրավել՛՛,-պատմեց նա՝ հավելելլով. ՛՛Շատ […]

Կոտայքի նորանշանակ մարզպետը ներկայացվեց

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ բարձր գնահատեց մարզպետի պաշտոնում նրա երկարատեւ աշխատանքը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ նա իր փորձով ու գիտելիքներով հետագայում եւս օգտակար կլինի պետական կառավարման համակարգում: […]

Ջերմուկի քաղաքապետը առաջադրվել է

2006թ-ից Ջերմուկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը կմասնակցի հունիսի 8-ին կայանալիք Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում: Նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն: Ջերմուկի գործող քաղաքապետին ձեռնոց են նետել եւս երկու թեկնածու: Նրանք անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են. “Ջերմուկ” ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանն ու “Հայջրնախախագիծինստիտուտ” ՓԲԸ ավագ տեխհսկիչ Ազատ Հովակիմյանը: Հիշեցնենք, որ բացի Ջերմուկի քաղաքային համայնքից, քաղաքապետի ընտրություններ են նաեւ […]

Ես հիմա արարատցի եմ, արտաշատցի եմ. Արարատի մարզպետ /վիդեո/

Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը ապրում է Արարատի մարզի Այնթափ գյուղում: Այսօր նա մասնակցեց գյուղում կազմակերպված տոնակատարությանը: Միջոցառումից հետո նրան մոտեցան գյուղացիները: Շնորհավորանքից բացի, նրանք համագյուղացի մարզպետին իրենց խնդիրները ներկայացրին: “Ես հլա իմ պարտականություններին չեմ անցել: 97 համայնք կա, հրավիրել են”,-ասաց նա: Մանրամասները տեսանյութում:

Թեժ պայքար Գորիսում. առաջադրվել է նաեւ Ավետիք Բուդաղյանի եղբայրը

Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունները թեժ են լինելու: Այստեղ առաջադրվել են 4 թեկնածու . անկուսակցականներ՝ “Գորիսի Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը,  եւ “Շանի”  ՍՊԸ տնօրեն, Գորիս քաղաքի ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ՀՀԿ-ականներ՝ “Վարարակն” ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ “Հայջրմուղկոյուղու” Գորիսի տեղամասի պետ Վաչագան  Ադունցը: Վերջինիս առաջադրել է ՀՀԿ-ն: Արա Բուդաղյանը անցած տարի հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի