02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Այց Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահների զորամաս

Մայիսյան փառավոր տոների՝ եռատոնի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ`՛՛Հայոց Արծիվներ՛՛ ՀՀԿ) Հայաստանի Հանրապետության ազգային բանակի և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության տարբեր զորամասերում կազմակերպում և իրականացնում է ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների պարգևատրման, թանկարժեք իրային նվերների պարգևատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման, սահմանագծի մարտական հենակետեր այցելություններ կազմակերպելու տեսքով: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձի առթիվ […]

Երկրաշարժ զգացվել է Կապանում եւ Քաջարանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երեւանի ժամանակով ժամը 01.23-ին այսօր (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք: Ըստ ԱԻՆ կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.180 եւ արեւելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը […]

Ի վերջո ո՞վ ունի “դաբրո”-ն. haynews.am

HayNews.am-ի հավաստի տեղեկություններով, Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանին երեկ գիշերը շտապ կանչել են մայրաքաղաք: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Տիգրան Կարապետյանին իշխանությունները հավաստիացրել են, որ ընտրություններին չեն խանգարելու, պետական ապարատը չի խառնվելու եւ եթե կարող է՝ թող ընտրվի:  Կայքը հիշեցնում է, որ  Գորիսի քաղաքապետի աթոռի համար պայքարում են է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան […]

4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած տնտեսություններին. Հայկական ժամանակ

Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի մարման ժամկետները երկարացնելու ուղղությամբ։  ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՛՛Հայկական ժամանակին՛՛ հայտնել է, որ արդեն մոտ 4 մլրդ դրամի նոր վարկեր են տրամադրվել ցրտահարությունից տուժած շուրջ 3 հազար 500 տնտեսությունների, և այդ […]

Հայկական ընտանիքի արժեքները պահելու խնդիր ունենք . Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեսյբուքի իր տարեգրքում շնորհավորել է ընտանիքի տոնը:  “Անկախ նրանից թե մեզանից յուրաքանչուրը որտեղ եւ ինչ է աշխատում, ի վերջո գնում է ՏՈՒՆ` ընտանիք: Իմ պատկերացմամբ, ընտանիքը`մեր հանգստության, հզորության, անկեղծության հենարանն է: Գոնե, այդպես ուզում ենք: Ցավոք, ոչ բոլորի մոտ է ստացվում, բայց պետք է հասնենք այս հանգրվանին: Բոլորիդ ամուր, ինքնաբավ, հայկական […]

Տավուշի նախկին մարզպետն այլ աշխատանքի կանցնի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով Արմեն Ղուլարյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը մեկ այլ որոշման նախագծով Հովիկ Աբովյանին նշանակեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի: 

Գորիսի քաղաքապետի երիտասարդ թեկնածուն չի խախտում օրենքը

 Հունիսի 8-ին մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 2 քաղաքային համայքներում՝ Ջերմուկում եւ Գորիսում: Այստեղ կպայքարեն 4 թեկնածու, որից երկուսը Հանրապետական են:Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գորիսը 14 տարի ղեկավարած 59-ամյա Նելսոն Ոսկանյանը որոշել է այլեւս քաղաքապետ չաշխատել: Սա է եղել միակ պատճառը, որ չի առաջադրվել: Նա շարունակելու է նախկին գործը շինկազմակերպությունում: ՀՀԿ-ն առաջադրել է […]

Ուր են տանում Տավուշի մարզպետին. Առավոտ

Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: ‘’Առավոտի’’ տեղեկություններով՝ Արմեն Ղուլարյանը աշխատանքի է տեղափոխվում Երևան՝ որպես քաղաքաշինության փոխնախարար կամ անշարժ գույքի կադաստրի պետական ծառայության պետ:  Հավաստի տեղեկություններով՝ արդեն այս շաբաթ Տավուշի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, որը ներկայումս զբաղեցնում է Գուգարքի տարածաշրջանային […]

Էլ ո՞ւմ պիտի սատարեր. /վիդեո/

Գորիսի թիվ 37 ընտրատարածքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանը հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում ունի իր նախընտրելի թեկնածուն՝ Վաչագան Ադունցը: Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Վերջինս ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում սատարելու է Ադունցին: Նշենք, որ առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: […]

Գրանցվել է համայնքի ղեկավարի 80, ավագանու անդամի 196 թեկնածու

2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի եւ 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի