06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կերտված հաղթանակներին պետք է ավելացնենք նորերը. Վահե Հակոբյան

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը “Ֆեյսբուքի” իր տարեգրքում շնորհավորել է բոլորին Հաղթանակի տոնի կապակցությամբ:

“Դպրոցական տարիներին մասնակցում էինք Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Անկեղծ ասած, հետադարձ հայացք ձգելով հասկանում եմ, որ մենք օրվա խորհուրդը չէ, որ կարեւորում էինք, այլ՝ որ մայիսի 9-ը ուրախանալու օր է: Հիմա, ուզում եմ խոնհարումս ու երախտագիտությունս հայտնել Հայրենական պատերազմի վետերաններին: Համոզված եմ, ձեզ մեծարելը առավելապես մեզ ու մեր սերնդին է պետք, քան ձեզ:

Հաղթողի մտածողությամբ ձեր հետնորդները դարձան արցախյան պատերազմի հերոսներ: Եվ հիմա էլ հպարտանում ենք նրանց կերտած հաղթանակով: Արցախի գոյամարտը մեր իրականության մեջ պակաս հայրենական պատերազմ չէր, պատմական հայրենիքի մի մասի հնարավոր կորուստի վտանգով: Մայիսը հաղթանակաների ամիս լինելու համբավ ունի` Շուշիի գրավումը, ԵԿՄ ստեղծումը, հրադադարի պայմանագրի կնքումը /ի դեպ, մեր հաղթանակի 20 ամյակն է/ առաջին հանրապետության հռչակումը: Հաղթանակների կերտման բոլոր մասնակիցներին շնորհավորում եմ տոների կապակցությամբ, ձեզ առողջություն եւ անձնական երջանկություն եմ ցանկանում, իսկ նահատակներին չմոռանալու հանձնառություն ունենք…

Ուզում եմ հավատալ, որ մեզ նորանոր հաջողություններ, մնայուն ձեռբերումներ են սպասվում` հաղթանակած երկրի տնտեսության զարգացման ու սոցիալական խնդիրների լուծման մեջ: Չկորցնենք հաղթողի զգացումը ու մտածողությունը, մեր մեջ թշնամիներ չփնտրենք ու միասին կերտենք ապագա հաղթանակները:

Կերտված հաղթանակները ոչ թե պետք է փոշիացվեն ու արժեզրկվեն, այլ դրանց պետք է ավելացնենք նորերը ու գլուխներս բարձր դրանք փոխանցնեք ապագա սերնդին:
Շնորհավոր…”,-մասնավորապես գրել է մարզպետը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ