12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

“Բերենք հասկանանք ով ա գրում..”.Էջմիածնի քաղաքապետի կասկածը /վիդեո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցանկություն չունի Արմավիրի մարզպետ դառնալու: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ մամուլում եղան հրապարակումներ, թե իբր Արմավիրում անհանգիստ են, քանի որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին պիտի փոխարինի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին: Ավելին, մոտ 70 գյուղապետ որոշել են նամակ գրել երկրի նախագահին՝ Կարեն Գրիգորյանին մարզպետ չնշանակելու խնդրանքով:

” Բերեք հասկանանք ով ա գրում, ինչի ա գրում: Չգիտեմ ով է գրում, ինչի է գրում: Ես ընտրվել քաղաքապետ, սիրում եմ ժողովրդին եւ իմ գործն եմ անում: Ցավակցում եմ գրողին”,-ասաց քաղաքապետը:

Ի դեպ, նկատենք, որ չնայած մարզպետ-քաղաքապետ լարված հարաբերություններին, Կարեն Գրիգորյանը ջերմ ողջունեց Աշոտ Ղահրամանյանին:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ