04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Կովերի արհեստական բեղմնավորո՞ւմ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում է: ՀՀ նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գտնվող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը: «Էկոֆարմ» ընկերությանն է պատկանում Գնդեվազ համայնքում գործող անասնապահական համալիրը, որը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար: Համալիրը հիմնականում ունի  կաթի արտադրության ուղղվածություն: Լրագրողների հետ զրույցում ընկերության […]

Ջերմուկ արտադրելիս մարդկային գործոնը հասցվելու է մինիմալի

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ աշխատանքային այց է կատարել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին: «Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մինասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջերմուկ գրուպի արտադրանքը շատ մեծ պահանջարկ է վայելում արտերկրում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում, […]

Առաջին մոմը «Hyatt Place»-ում

Այսօր Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում  կբացվի «Hyatt Place»  հյուրանոցային համալիրը: Լրագրողների հետ զրույցում  բացման առիթով «Hyatt Place» հյուրանոցային ցանցի Եվրոպա տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Անսելը նկատեց, որ հյուրանոցի բացումը կզարգացնի զբոսաշրջությունը Հայաստանում . «Հայաստանում եղել եմ  բազմաթիվ անգամներ ու միջազգային կազմակերպությունների մուտքը Հայաստանի տնտեսության համար մեծ դեր կունենա,-ասաց Անսելը,-«Hyatt Place»-ի կարևորագույն նպատակը բարձրակարգ հյուրասիրությունն է […]

Ինքնաբացարկ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուներից Սամվել Հակոբյանը ինքնաբացարկ է ներկայացրել: Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը շարունակում են 5 թեկնածուներ․ Վահագն Գևորգյանը, որի թեկնածությունը սատարում է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը(Պալաչ) եւ մյուս Արթուր Հարությունյանը: Հիշեցնենք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: 

Եկեղեցին՝ Արգամի մեջքին. Առավոտ

«Առավոտը» գրում է. «Չնայած որ Արտաշստի քաղաքապետի ընտրությունների պայքարում վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, մնացել է միայնակ, քանի որ մնացած թեկնածուները որոշեցին չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ՝ նա շարունակում է «պայբարե»: Արտաշատ քաղաքում ամենուր նրա նախընտրական շտաբներն են, նրա գովազդային պաստառները: Հենց քաղաքի սկզբնամասում նրա ամենամեծ գովազդային պաստառն է՝ վրան նշված՝ ընտրաթերթիկում 1-ինը: Նկատեյով, որ լուսանկարում ենք, մի տղամարդ […]

Խնդրում է Սերժ Սարգսյանից ապահովել իր անվտանգությունը. Ժամանակ

«Ժամանակի» փոխանցմամբ՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը Աերժ Սարգսյանից խնդրում Է հանձնարարականներ տալ իրավապահներին’ ապահովելու իր անվտանգությունը մինչեւ ընտրությունների ավարտը: Նա չի բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում’ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կազմից արմատավորված եւ Արովյան քաղաքում առկա նախընտրական մթնտլորտը: Իսրայելյանը թերթիհետ զրույցում կոչ արեց աբովյանցիներին՝ քվեարկել հանուն իրենց արժանապատվության՝ չվախենալով սափրագլուխներից, […]

Երկրաշարժ, ցնցումները զգացվել են Երևանում

Այսօր տեղական ժամանակով ժամը 04.53-ին Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ, հայտնում է ՏԿ ԱԻՆ կայքը: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում:

Իսկ ո՞վ կուզի

«Երբ որ թանկացումը կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի հանարվոր թանկացմանն, ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա նշեց, որ առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ թանկացում լինելու է, թե ոչ: «Ընդամենը խոսակցություններ են: Հայտը կա, բայց երբ հանձնաժողովը քննի, պատասխանները տա, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ»,-նկատեց նա: Հարցին, թե […]

«Չախկալ» Գեղամը դանակահարել է Վաղոյին

Մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն: Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

«Կովերը բերենք, կառավարության մոտ մատաղ անենք»

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում: Այդ մասին այսօր մեզ տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը: Henaran.am-ին զանգահարած գյուղացին նշեց, որ  անակնկալի են եկել իմանալով, որ կաթ մթերող ընկերություններն այսօրվանից հրաժարվել են մթերել Մաստարայի բնակիչների առաջարկած կաթը։ «Այ ցավդ տանեմ ճարներս կտրած բողոքում ենք։ Սկզբում գնի հետ կապված էինք բողոքում, դրա հետ մի կերպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի