03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կովերի արհեստական բեղմնավորո՞ւմ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով Վայոց Ձորի մարզում է: ՀՀ նախագահը ներկա է գտնվել Գնդեվազ համայնքում գտնվող «Էկոֆարմ» ՍՊԸ-ի բացման արարողությանը:

«Էկոֆարմ» ընկերությանն է պատկանում Գնդեվազ համայնքում գործող անասնապահական համալիրը, որը նախատեսված է խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համար:

Համալիրը հիմնականում ունի  կաթի արտադրության ուղղվածություն: Լրագրողների հետ զրույցում ընկերության ֆինանսական տնօրեն Նորայր Մովսիսյանը նշեց, որ այստեղ բուծվում են Գերմանիայից ներկրված տոհմային 110 գլուխ կաթնամստաու ֆլեգվի, 60 գլուխ կաթնատու Հոլշտեին և 20 գլուխ Անգուս մսատու երինջներ:

««Էկոֆարմ» ընկերության սեփականատերը որոշեց նոր խոսք ասել Հայաստանում` անասնապահության բնագավառում:Անասնապահական համալիրը ամբողջությամբ աֆտոմատացված է: Ամբողջ անասնապահական համալիրը նախատեսված է 500 գլուխ անասունի համար: Կան անաև աֆտոմատ կթման համակարգ, որը նոր խոսք է անասնաբուծության մեջ:Եվրոպայից ներմուծվել են նաև արհեստական կթման համակարգեր»,-նշեց Մովսիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ընկերության արտադրանքը դեռևս ներքին սպառման համար է, սակայն հետո պետք է արտահանման ծրագրեր էլ մշակվեն:

Մովսիսյանի խոսքով համալիրում իրականացվում է նաև կովերի արհեստական բեղմնավորում տոհմային տեսակներից, որոնք հայկական չեն:

«Առավելությունը այն է, որ կաթնատվությունը ավելի բարձր է, քան տեղական ցեղատեսակներինը»,- հավելեց Մովսիսյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ