04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նախագահը Արագածոտնի և Շիրակի մարզեր է այցելել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել […]

Պտտահողմը Կոտայքի մարզում «ՈՒԱԶ» է շրջել. կան վիրավորներ

Մայիսի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի տարածքում գտնվող «Բեզաքլու» կոչվող սարատեղիում ուժեղ պտտահողմը շրջել է «ՈւԱԶ»   մակնիշի ավտոմեքենան, որում 3 հոգի են գտնվել: Մեքենայում եղած քաղաքացիները՝ 1982 թ. ծնված Արտուշ Մ.-ն, 1971 թ. ծնված Աշոտ Ղ.-ն, 1979 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության […]

Oդանավակայանի հարցը քննարկվում է ռուսների հետ

Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացմանը Պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հետաքրքրվեց Ստեփանավանի ու Կապանի օդանավակայանների վերագործարկումից: Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ կազմակերպչական ու իրավական բոլոր հարցերը լուծվել են սրա հետ կապված: «Ստեփանավանում ունենք փոքր անձնակազմ, որ զբաղվում է  այդ հարցով: Միգուցե այս տարի կարողանանք վերագործարկել […]

Սուտ է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, նա ասաց. «Դրանք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, ստահոդ լուրեր են»: Նշենք, որ մամուլում արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետին պաշտոնանկ անելու մասին: Ըստ նույն լուրերի՝ պատճառն այն է, որ համայնքների խոշորացման հանրաքվեում մարզի բնակիչները դեմ են քվեարկել:  […]

ԿԳ նախարարությունը Էջմիածնո՞ւմ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով աղմուկ բարձրացած այն նախագծին, որը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի  առաջարկն  էր և ըստ որի անհրաժեշտություն է առաջացել, որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու համար  ասաց.« Բուհերը շենքեր չեն բուհերը կենդանի մեծ օրգանիզմներ են, այո մենք երկար տարիներ քննարկում ենք բուհերը արդիականացնելու մասին։ Չկա այսօր ոչ […]

Մաքուր

Արտաշատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հովհաննես Ղազարյանը /Գազի Հովո/ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, տեղեկացնում է ԿԸՀ կայքը: Այսպիսով, թեկնածուներից ընտրական մարաթոնին հասնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով մնաց Արտաշատի քաղաքապետի միակ թեկնածուն: Հիշեցնենք, ավելի վաղ ինքնբացարկ էր հայտարարել նաեւ մյուս թեկնածուն` Գարեգին Համբարձումյանը: Հիշեցնենք, Արտաշատի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին: 

Կարկուտ կգա

Հանրապետության տարածքում` մայիսի 25-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում մայիսի 25-29-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ […]

«Գազել» է շրջվել. կան տուժածներ

Մայիսի 24-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, թիվ 24 համարի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի Տ0752 պետհամարանիշի ավտոմեքենան Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում կողաշրջվել է, ինչից […]

Փոքրիկ աղջկա ցնցող պարը /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի մանկապարտեզը բազմաթիվ խնդիրներ ունի: Սակայն հոգատար դաստիարակների շնորհիվ մանկապարտեզի երեխաները առանձնանում են: Սահմանապահ գյուղի մատաղ սերունդը նրանք դաստիարակվում է հետաքրքիր խաղերով, ազգային երգով ու պարով : Փոքրիկի կատարումը ցնցեց Henaran.am-ի թղթակցին: Աղջնակը ընդհամենը մի քանի օր է, ինչ մանկապարտեզ է հաճախում: Նա երբեք չի հաճախել պարի, քանի որ գյուղում պարի խմբակ […]

Մարզպետն ու նախարարը մտահոգ են

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի