28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՄԱՐԶԵՐ

Եղանակը չի կարգավորվում

Ապրիլի 27-ին երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 28-ին, 30-ին և մայիսի 1-ին երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով: 

Հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Ներքին Կարմիրաղբյուրը

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին է միացել նաև Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը: Հայ-ադրբեջանական անհանգիստ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում ուրբաթ գյուղացիների և արտերկրում բնակվող հայրենակիցների շնորհիվ բացվել է 1915 թվականի ոճրագրոծությունների նահատակների հիշատակման հուշակոթող: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես գյուղի բնակիչների մեծ մասն, այնպես էլ բազմաթիվ հյուրեր […]

Գյումրիում

Ապրիլի 24-ին, Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացումը, որին մասնակցեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը,  հուշակոթողի հեղինակ, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը և բարերար Արթուր Անտոնյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը, որից հետո տեղի ունեցավ հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր […]

Առատ ձյուն

Ապրիլի 23-ին առատ ձյուն է տեղացել հանրապետության տարբեր շրջաններում, ինչը բարդ իրավիճակ է ստեղծել ավտոճանապարհների մի շարք հատվածներում: Մասնավորապես ականատեսների պնդմամբ, ուշ երեկոյան գրեթե անանցանելի էր դարձել Երևան-Սևան մայրուղու, այսպես կոչված «Չայնիի» հատվածը: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի 23:00-ի դրությամբ «ՀՀ տարածքում, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի […]

Գետը դուրս է եկել հունից, ողողել խանութները. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչներից ահազանգ են ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: «Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, և աղբը Աղստև գետը լցնելը, երբեմն նաև թաքուն՝ ավելորդ աչքից հեռու, մեծ […]

Գիշերը ձերբակալվել է սպանության գործով հետախուզվող Սեւանի նախկին քաղաքապետի որդին

Ոստիկանությունը այս գիշեր հայտնաբերել է Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի (Մողես) որդուն՝ Արթուրին, ով հետախուզվում էր Սեւան քաղաքի 44-ամյա բնակչի սպանելու գործով հարուցված քրգործի շրջանակներում: Ոստիկանությունից այս կապակցությամբ հայտնում են. «Ապրիլի 22-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  Երևան քաղաքի Աբելյան փողոցից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Արթուր Ա.-ին, ով ապրիլի 9-ից ոստիկանության Սևանի […]

Բնակարան գյումրեցի անօթեւան ընտանիքին ամերիկահայերի կողմից

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ`գյումրեցի անօթևան ևս մեկ ընտանիք դարձավ բնակարանատեր: Չորս լեզուներով հեռարձակվող France 24-ի հեռուստալրագրողների խումբը երկրաշարժի 25-րդ  տարելիցի կապակցությամբ ժամանել էին Գյումրի և պատրաստել էին ֆիլմ անօթևանության խնդիրների մասին, որտեղ ներկայացվել էր «Շիրակ կենտրոնի» գործունեությունը՝ նպատակաուղղված անօթևան և սոցիալապես անապահով ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու նրանց աջակցությանը: Ֆիլմում ներառվել էր նաև վագոն-տնակում բնակվող երիտասարդ մի […]

Ձյուն կգա

Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին […]

Բրուցելոզը վտանգավոր է դառնո՞ւմ /վիդեո/

Օրերս մեկը մյուսին հետեվեցին ահազանգերը, թե մի քանի մարզերում բրուցելոզի մասսայական դեպքեր են գրանցվել: Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ կիրակի օրը թվով 254 նմուշառումներ են կատարվել և հիվանդների թվաքանակը հստակեցնելուց հետո բոլորի բուժումը կազմակերպվել է: «Հիվանդների թիվն այս պահին 19 է, որոնք բուժում են ստանում, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի