20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ջերմուկ արտադրելիս մարդկային գործոնը հասցվելու է մինիմալի

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ գրուպ» ընկերության նոր գործարանի կառուցման շինհրապարակ աշխատանքային այց է կատարել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որտեղ ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին և ընկերության զարգացման ծրագրերին:

«Ջերմուկ գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Արշավիր Մինասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ջերմուկ գրուպի արտադրանքը շատ մեծ պահանջարկ է վայելում արտերկրում, մասնավորապես Եվրասիական տնտեսական միությունում, և ներկա գործարանն ի վիճակի չէ ամբողջությամբ բավարարել այդ պահանջարկը:

«Մենք երկու որոշում ունենինք, կամ կառուցելու նոր գործարան, կամ հինն ընդլայնելու: Հաշվի առնելով տեխնոլոգիաների շատ արագ զարգացումը, մենք որոշեցինք զրոյից նոր գործարան կառուցել: Գործարանը լինելու է ունիկալ իր տեխնոլոգիական հագեցվածությամբ և տարածաշրջանում միակը»,-ասաց գործադիր տնօրենը՝ հավելելով. «Պատրաստվում ենք կառուցման ախատանքներն ավարտին հասցնել այս տարվա վերջին:Հոսքագծերի արտադրողականությունն առնվազն կրկնապատկվելու է»:

Խոսելով աշխատատեղերի ստեղծման մասին, Արշավիր Մինասարյանը հավաստեց, որ ստեղծվելու են նոր աշխատատեղեր: «Նոր հոսքագծերն ամբողջությամբ լինելու են ավտոմատացված, մարդկային գործոնը փորձելու ենք հասցնել մինիմալի»,-ասաց տնօրենը, հավելելով, որ ամեն տարի մեծացնում են արտահանման աշխարհագրությունը:

Մանասերյանը տեղեկացրեց, որ այս պահին Ջերմուկ Գրուպի արտադրանքը արտահանվում է ավելի քան 30 երկիր: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ