31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Բողոքի ակցիա է անցկացվում «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհին

Շնող խոշորացված համայնքի բնակիչները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհին: Բողոքավորները թույլ չեն տալիս, որպեսզի մեքենանները շարժվեն դեպի Թեղուտ: Խոշորացված Քարկոփ, Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ից ապրիլի 1-ին հեռացված տվյալ համայնքների բնակիչ աշխատակիցներին  վերականգնեն աշխատանքի: Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի խոսքով՝  բնակիչները  պահանջում են, որպեսզի Թեղուտում աշխատեն միայն տվյալ […]

Ինչո՞ւ է ՀՀ մշակույթի նախարարը ցանկանում նախարարությունը տեղափոխել Գյումրի

 Գյումրիում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ասաց, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: «Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ […]

Սա համարեք գնահատական. Աննա Հակոբյանը դժվարացավ խոսել

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Դրամայի հեղինակը Անահիտ Աղասարյանն է,   երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ որդու հետ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան […]

Ծառուկյանի վտանգավոր քայլը. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության պատ­գամավոր Մերուժան Սիմոնյանը երեկ հայտարարու­թյուն է տարածել ԲՀԿ-ից դուրս գալու եւ պատգամա­վորի մանդատը վայր դնելու մասին: Սիմոնյանն իր տա­րածած հայտարարության մեջ բացատրել է, որ հրաժա­րականը որեւէ կապ չունի Սյունիքի մարզպետի նշանակման հետ, սակայն նա հրաժարական է տվել Սյունի­քի մարզպետի նշանակման օրը: Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզպետ նշանակվեց Սիսիանի նախկին քա­ղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ […]

Օսիպյան, Օսիպյան. Հրապարակ

Ըստ տեղեկությունների՝ քա­ղաքացիական անհնազան­դության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունե­ցած միջադեպին ակտիվ մասնակ­ցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկա­նության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ: Նա անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասի­սի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում: Սակայն ամեն ինչ արել է, […]

Մի կաշառակեր էլ /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել: Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել […]

Բացահայտել են գյուղի դպրոցի տնօրենի չարաշահումները /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:  Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 […]

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի ապագա մարզպետ Կարեն Համբարձումյանը: «Եկել ենք՝ էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», – նշեց նա: Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝  Համբարձումյանը պատասխանեց. «Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»: Հիշեցնենք, Կարեն Համբարձումյանը […]

Դարձյալ երկրաշարժ

Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Քիչ առաջ նորից ուժեղ երկրաշարժ գրանցվեց

Այսօր՝ 17:10-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ Վանաձորցի օգտատերերից գրել են, որ խիստ նախնական տվյալներով, երկրաշարժը գրանցվել է Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, հզորությունը՝ մոտ 5-6 բալլ, խորությունը՝ 10 կմ։ Վանաձորում ցնցումը զբաղվել է 5-6 բալ, Գյումրիում 3-4, Երեւանում՝ 3 բալլ։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված