30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Արմավիրի քաղաքապետի լիազորությունները դադարեցվեցին

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը: Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ […]

Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին

Վերաքննիչ դատարանն ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին հայտնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, սակայն դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր, եւ նրանք ազատ էին արձակվել:

Գյուղացին շատ բերք ստանալու ակնկալիք այս տարի եւս չի ունենա

Երեկ երեկոյան 15 րոպե տեղացած կարկուտը զգալի վնասներ է պատճառել Շիրակի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսություններին:    Henaran.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանն ասաց, որ Արարատյան հարթավայրում բերքը լուրջ վնասներ է կրել և  կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացու բերքը: Բերբերյանի խոսքով՝ առավել շատ են վնասվել մարզի Աղավնատուն, Արագած, Ամբերդ, Դողս համայնքների ցանքատարածություններն ու այգիները: […]

Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ

«Վտանգի տակ է 600 հոգու աշխատատեղ, ջուրն են ընկնում արդեն իսկ կայուն բիզնես նախագծերը», Նատիի բնակիչների նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի շուրջ 120 բնակիչ նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Նրանք պահանջում են երաշխիք, որ իրենք, իրենց այգիները, անասունները, […]

Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը

Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում: Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով: Մենք որեւէ […]

Եկեք ձեռք սեղմենք. Կարեն Գրիգորյանը՝ Դոն Պիպոյին /տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիn` Կարեն Գրիգորյանը, իր դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ու ցույցերի կազմակերպիչներին հաշտության կոչ  է անում: Այսօր լրագրողների հետ հանդպմանը Կարեն Գրիգորյանը հայտարարել է,  որ մտադիր չէ իրավիճակը սրել եւ 17:00-ին նրանց հրավիրել է Էջմիածնի հաշտության նստարանին նստել եւ հաշտության ձեռք սեղմել: «Եկեք նստենք, իրար ձեռք սեղմենք: Եթե ուզենան գան […]

Դոն Պիպոյի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, բաց նամակով է հանդես եկել: «Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը: Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է: Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի […]

Կան սադրանքներ, պետությունը աշխատում է. գեներալ Մանվելի որդին ասուլիս է հրավիրել

Էջմիածնի քաղաքապետի, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը հաստատեց տեղեկությունը, որ իրենց առանձնատանը ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացնում։ «Նորմալ է, կան սադրանքներ, պետությունը աշխատում է, պետք է զսպել թե մեզ, թե մյուս կողմին», – հայտարարել է Կարեն Գրիգորյանը։ Նա ասել է, որ նույն գործունեությունը կատարվել է նաեւ մյուս կողմի նկատմամբ։ «Երկու կողմում էլ ԱԱԾ-ն […]

Նպատակը «դժոխքից դրախտ» տեղափոխվելն է

 Դրախտիկում զբոսաշրջության զարգացման քայլեր են արվում: Այս մասին տեղեկանում ենք  Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Հունիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց «Երազանքի գյուղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր արդեն մի քանի ամիս է, ինչ գործունեություն են ծավալել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում զբոսաշրջությունն արմատավորելու և զարգացնելու ուղղությամբ:  «Երազանքի գյուղ» կազմակերպության  անդամները  մարզպետին […]

Նիկոլի ապտակը Դոն Պիպոյին

«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, հանրությունը, մամուլը քննարկում է Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ հանրահավաքներ է կազմակերպում հայտնի հեղինակություն Դոն Պիպոն՝ պահանջելով գեներալ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականը քաղաքապետի պաշտոնից: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված