24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկեք ձեռք սեղմենք. Կարեն Գրիգորյանը՝ Դոն Պիպոյին /տեսանյութ/

Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիn` Կարեն Գրիգորյանը, իր դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ու ցույցերի կազմակերպիչներին հաշտության կոչ  է անում: Այսօր լրագրողների հետ հանդպմանը Կարեն Գրիգորյանը հայտարարել է,  որ մտադիր չէ իրավիճակը սրել եւ 17:00-ին նրանց հրավիրել է Էջմիածնի հաշտության նստարանին նստել եւ հաշտության ձեռք սեղմել:

«Եկեք նստենք, իրար ձեռք սեղմենք: Եթե ուզենան գան էդ նստարանին նստեն, չեն կարող չդիպչել իրար: Խնդրեմ եկեք, 17:00-ին, սա լինելու է ոչ թե հանրահավաք՝ ընդդեմ, բորբոքելու, սա էս արեց, սա էջմիածնեցի է…  ոչ, եւս մեկ անգամ՝ ոչ: Սա հոգեւոր, սիրո, հավատքի քաղաք է, սիրում եք քաղաքը, ես առաջին քայլն անում եմ՝ հաշտության նստարանի մոտ սպասում եմ, սիրելի էջմիածնեցիներ, պարոն Հակոբ Հակոբյան, պարոն Թումանյան, պարոն Աբգարյան եւ նաեւ քրոջ որդին»,-ասել է նա՝ հավելելով, թե «չի կարելի սրել, սադրել, հասցնել մարտի մեկին»:

Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ չի ցանկանում փակագծերը բացել եւ ասել, թե ինչ նպատակ են հետապնդում իր դեմ ընթացող բողոքի ցույցները: Լրագրողների հարցին, արդյոք այս ամենը ուղղորդված է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի կողմից, Կարեն Գրիգորյանը պատասխանել է. «Միանշանակ ուղղորդված էր, այո, ձեր ասած անունը կապ ունի էդ ամեն ինչի հետ: Որպես բարերար է հանդես գալիս, այո նաեւ բարերարներին եմ կոչ անում՝ եկեք ձեռք սեղմենք, ինչ ներդրում եք ուզում անել, եկեք , արեք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ