15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն. նախարար (տեսանյութ)
«Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացնում: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնե արգելափակոցները հանելուն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով մայիսի 10-ին իջևանցիների կողմից Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու պատճառներին: […]





































