28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր երկիրը չի փակվել, բայց ներդրումների միջավայր չկա» (տեսանյութ)

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը մտահոգիչ է համարում այն, որ հայաստանյան 1400 ներդրողներ Վրաստանում են որոշում ներդրում անել այն բանից հետո, երբ Վրաստանի հետ կնքվեց Մետաքսի ճանապարհի վերաբերյալ համաձայնագիր: «Վրաստանում ավելի շատ, ավելի մատչելի ու բարվոք պայմաններ են, որ ոչ միայն ապահովում է առաջանցիկ աճը, այլև տանում է նրան, որ ներդրումների համար պայման չկա, ոչ ոք թույլ չի տա ինքն իրեն գալ այստեղ ներդրումներ անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: 

Henaran.am-ի հարցին, թե ներդրողների ակումբն արդյոք չի նպաստի ներդրումների աճին, նա պատասխանեց. «Մեր երկիրը չի փակվել, կլինեն նախաձեռնություններ, կլինեն որոշակի ներդրումներ, բայց օբյեկտիվորեն Հայաստանը պարաստ չի որևէ ներդրում թույլ տալու, համակարգն այդպիսին է: Կլինեն նախաձեռնություններ, նախագծեր, որ հաջողությամբ կիրականացվեն, բայց չի նշանակում, որ աշխարհը ձգտելու է այստեղ խնդիրներ լուծել: Հայաստանը մնում է գերկոռումպացված, օլիգարխիկ համակարգով երկիր: Բանը բանից անցավ վերջին ընտրություններից հետո, պառլամենտը գրավել են, իսկ քաղաքական տգիտությունը երբեք այսքան անկաշկանդ ու լավ չի զգացել Հայաստանում, այսքան  ոչ զուսպ չի եղել, որքան հիմա է»:

Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ պարզ է, որ վարչապետն էլ շրջապատ ունի, այդ շրջապատից ոմանք կցանկանան օգնել, ներդրումներ անել, բայց սովորական մարդը Հայաստանում չի կարող ներդրում անել: Տնտեսագետի խոսքով՝ ընտրություններին բաժանված կաշառքի հիմնական աղբյուրը պետական միջոցներն են, նաև բյուջեն:

«40-50 հազար մարդ է ներգրավվում ընտրակեղծիքների մեջ, «քաղաքական» ներուժը եթե դնեինք Հայաստանն աղբից ազատելուն, ապա մենք կդառնայինք աշխարհի ամենամաքուր երկիրը»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ