12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ծաղիկ Ռուբոն` Տարոն Մարգարյանին.փոխանցեց /տեսանյութ/

«Արաբկիր վարչական շրջանի` «Երդվյալ ազատամարտիկներ»-ը սատարում են Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Արայիկ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ սատարում են մարտական ընկերոջ որդուն և գոհ են արված աշխատանքից.«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մեր ղեկավարը Ռուբիկ Գևորգյանը (Ծաղիկ  Ռուբո) որոշել է, որ սատարենք Տարոնին»: Մանրամասները` տեսանյութում:  

Հերիք ա, հերիք ա, ներս մտնեք. վետերանն ու գործադիրները` մի սեղանի շուրջ (տեսանյութ)

Ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին մասնակցում էին նաև օրենսդիր ու գործադիր մարմնի անդամները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հաղթանակի կենացի համար բաժակ բարձրացրին վետերանների հետ: 

Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը. Ա. Հովհաննիսյանը` ողբերգական դեպքից (տեսանյութ)

Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից: Այս գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները»,-այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»: Խոսելով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից, որ ջրամբարում ջրահեղձ են եղել […]

Ազգային հերոսի մոր ձեռքով. Զովունիում բոլորը հուզվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի Զովունի գյուղում այսօր՝ մայիսի 9-ին  բացվեց ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքար: «Թո՛ղ, այս խաչքարը խաղաղություն բերի ողջ աշխարհին, պատերազմ թող չլինի, թող ոչ մի զինվորի արյուն չթափվի և ոչ մի մայր արցունք չթափի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանը: Զովունիի մշակույթի տան պարի խմբի սաները Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարի […]

60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ. Վ. Գասպարյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը կլինի նոր ձևավորվելիք կառավարության կազմում. այս մասին նա նշեց այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում:  Հարցին, թե ինչով է պայմանավորված նրա երկարակեցությունը կառավարությունում, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»: Այլ մանրամասները` տեսանյութում:

Ընտրություններին տրված խոստումները կատարվելու են (տեսանյութ)

«Չեմ կարող ասել` կտեսնեք, թե չէ, բայց կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որ սկսել ենք, կարող ենք իրականացնել»,-ասում է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե իրեն կտեսնենք նոր կառավարությունում: Նա նշեց, որ եթե լինի հնարավորություն, ծրագրերը կկատարեն: Նախարարը նաև խոստացավ, որ ընտրություններին տրված խոստումները Կառավարությունը կատարելու է: 

Հիմա ժամանակը չի. Կարեն Բոթոյանը` մարզպե՞տ (տեսանյութ)

ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանն ասում է, որ դեռ չի նշանակվել Գեղարքունիքի մարզպետ: Նշենք, որ ներկայիս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վերցրել է մանդատը, իսկ ինքն ինքնաբացարկ է հայտնել: Henaran.am-ի հարցին, թե իր հետ խոսակցություն եղել է, Կարեն Բոթայանը բացասական պատասխանեց: «Երբ առարկայական քննարկում լինի, կտեղեկացնեմ: Հիմա ժամանակը չի, ժամանակը գա, կտեղեկացնեմ»:

Ծառուկյանի, Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայաններն էլ ստուգվելու են (տեսանյութ)

«Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,-այսօր լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոսյանը անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` ստուգումներ անել գազալցակայաններում: Հարցին, թե  ստուգել են Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին, Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները, նա պատասխանեց. «Բոլորի գազալցակայանները ստուգվելու են կենտրոնացված կարգով»: Ըստ Դ. Տոնոյանի` ստեղծված իրավիճակի պատճառը թույլ կարգապահությունն է:

2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե իր պաշտոնավարման ամիսների ընթացքում փոփոխություններ եղել: «Տնտեսական ցուցանիշներ կան»,-ասաց նա: Վարչապետը պնդեց, թե որևէ նախարարի հետ հակասություն չունի: «2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է»,-նշեց նա` ի պատասխան հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել 2018 թվականին: Հարցին` պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում Ձեզ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի