«Սասնա ծռեր»-ից վատ բան է լինելու
«ՀՀ-ում ԱԱԾ, բան… նման բաներ գոյություն չունեն: Այն ժամանակ, երբ Սամվել Բաբայանը հրամանատար էր ու իր հաջողությունները կռում էր մարտի դաշտում՝ թշնամու դեմ կանգնած, այ է՛ն ժամանակ պիտի Սերժ Սարգսյանին ասեին՝ ով է Սամվել Բաբայանը: Նա կասեր՝ Աստծու պես բան է:
Հիմա էլ բռնել, փակել են ազգային հերոսին, իսկական գեներալին, նրան, ով իր ուսադիրները վաստակել է մարտի դաշտում: Հիմա ի՞նչ են անելու», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Իգլայի հայտնի գործին:
«Այն, որ Սամվել Բաբայանի հետ խնդիր ունեն, դա հաստատ գիտեմ, նա պետք է նստի: Ում հետ խնդիր ունեն՝ պետք է նստեցնեն», – նշեց Գուրգեն Եղիազարյանը:
«Սասնա ծռեր», Սարի թաղ, ավելի վատ բաներ կլինեն: Հիմա ակտիվ մասսան դրսում է գտնվում, բայց եթե իրավիճակն այսպես շարունակվի, նույնիսկ այստեղի ոչ այդքան ակտիվ մասսան կարող է մի օր չհամբերել», – եզրափակեց Եղիազարյանը: