19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Եթե իրար աղջիկ չեն տալիս, ինչպե՞ս կարելի է միավորել այդ համայնքները /տեսանյութ/

«Մեր երկրի գյուղերի մեջ կան մեջ տարբերություններ, սովորույթներ, ավանդույթներ կան: Չեմ ուզում այսպիսի օրինակ բերել, քանի որ այն,  գուցե,  զավեշտալի թվա, բայց, իսկապես, նման բան էլ գոյություն ունի. կան գյուղերի բնակիչներ, որ իրար աղջիկ չեն տալիս, ինչպե՞ս կարելի է միավորել այդ համայնքները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման խնդրին:

 Վերջինս շեշտեց՝ նախկինում տեղի ունեցած հանրաքվեները ցույց են տալիս՝ եթե պետությունն ուզում է, որ  քաքաղացին   կողմ քվեարկի, հենց այդպես էլ լինում է, այսինքն՝ կստացվի այնպես, որ համայնքերի խոշորացումը գյուղական համայնքի բնակիչների համար ձեռնտու չի լինի, բայց նրանք կողմ քվեարկած կլինեն դրան, եթե  իշխանություններն այդպես ուզեն:

«Համայնքերի խոշորացումը կարող է հանգեցնել ամայացման, ուրբանիզացիայի՝ գյուղից քաղաք, արտագաղթի», – նշեց տնտեագետը:

https://www.youtube.com/watch?v=mEcXQLREEOA

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ