09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Գաղտնիք չի /տեսանյութ/

«Ես վաղուց եմ կողմնորոշվել , թե ում կտամ իմ վստահության քվեն: Գաղտնիք չի դա, բնականաբար այն մարդուն, ով փորձ ունի ու ծառայում է ժողովրդին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Մուրադ Թերզյանը: Թերզյանը նշեց, որ վերջին 25 տարիներին միակ քաղաքապետը, ով մտածել է քաղաքի մասին՝ Տարոն Մարգարյանն է: Մանրամասները՝ տեսանյութում

«Չի նշանակում, որ դու եկար, պիտի հաջորդ օրը սարքվի ասֆալտը» (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը համարում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին էլ արդեն պարզ է, թե որ ուժն է մեծամասնություն ունենալու: Ըստ նրա` իշխող կուսակցության թիմը լրիվ պատրաստ է ընտրություններին, նա սկսել է պատրաստվել վերջին ընտրություններից հետո: «Եթե շրջեք, կտեսնեք, որ ՀՀԿ-ի նախընտրական շտաբներ բոլոր համայնքներում կան Երևանի, իսկ «Ելքն» ու «Երկիր Ծիրանին» […]

Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի.գնդապետ Եսայան/տեսանյութ/

«Մեր հակառակորդը ամեն ինչի ունակ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը, ասաց «Վետերանների միավորում» ՀԿ նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Գնդապետը նշում է ՝ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ լայնածաված պատերազմը սարերի հետևում չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

Իմ արմատները Մուշից և Սասունից են.Տարոն Մարգարյանը անկեղծացավ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի Ավագանու ՀՀԿ թեկնածուները հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ: Ընտրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց.«Իմ արմատները Մուշից և Սասունից են: Երբ արևմտյան հայաստանից եկել ենք մեր ճյուղերի մի մասը գնացել են Իրինդ՝ Թալին: Հովիկին էլ բարևեք…»,-մի կնոջ դիմելով ասա Տարոն Մարգարյանը: Կնուջ տարակուսանքին արձագանքեց.«Քրոջդ թոռն է Հովիկը: Իմացեք ես բոլորին ճանաչում […]

Զարուհի Փոստանջյանը սխալ չի արել (տեսանյութ)

«Մենք չենք էլ կասկածում, մենք գնում ենք միայն հաղթելու, նույնիսկ ուղեղի ծայրով չենք մտածում, որ կարող ենք պարտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված  թեկնածու Արտակ Մելիքյանը: Նա նկատեց, որ իրենց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այս 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի սխալ չի արել, նրան սիրում են: […]

«Կյանքս, մեռնեմ սիրուն աչքերիդ»/տեսանյութ/

«Ամբողջ սրտով սիրում եմ քեզ: Աստված քեզ պահապան ա: Եկեղեցում մոմ եմ վառել քո համար՝ հրեշտակս, կյանքս մեռնեմ էն սիրուն աչքերիդ»,-այսօր՝ ապրիլի 29-ին,  Նորք-Մարաշ վարչական շրջանում հրավիրված նախընտրական հանդիպման ժամանակ,  Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մոտենալով ասաց մի կին: Կանայք շրջապատել էին քաղաքապետի ՀՀԿ թեկնածուին և մեկը մյուսին հերթ չտալով օրհնում էին:  Մանրամասները՝ տեսանյութում:

Եփված է. հետախույզը` Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Թերություններ կան, բայց գործ արվում է: Ես իմ ձայնը տալու եմ ՀՀԿ թիմին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Ազատամարտիկը ընդգծում է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը իր կամային հատկությունները ժառանգել է հորից` Տարոն Մարգարյանից: «Ինքը արդեն եփվել է այս ամենի մեջ, հետևաբար գիտի ինչ է պետք քաղաքին»,-նկատեց Գևորգ Գևորգյանը: Մանրամասները` տեսանյութում:

Մասունքները պահել ու պահելու եմ. Գիտնականը` Անդրանիկ Մարգարյանից /տեսանյութ/

«Հայաստանի հանրապետական կուսակցության առաջին անդամատոմսերը ստացել ենք` ես և տիկինս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Ագրարային համալսարանի ապրանքագիտության և մարքեթինգի ամբիոնի վարիչ Կորյուն Գրիգորյանը: Գիտնականը հավաստեց, իր ընտանիքում` սուրբ մասունքներ են, որ ստորագրվել են երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ձեռքով: «Մեզ համար Տարոն Մարգարյանը անփոխարինել է »,-ասաց Վերգինե Գրիգորյանը: Մանրամասները` տեսանյութում:

Էլ գծատեր հասկացողությունը չի լինի. Տարոն Մարգարյան /տեսանյութ/

Երեւանի գործող  քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր` ապրիլի 28-ին կայացած նախընտրական հանդիպման ժամանակ խոսեց անելիքներից: Լրագրողի դիտարկմանը, թե Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը քննադատել է ՀՀԿ ծրագիրը, նշելով, որ բյուջե չկա, տրանսպորտի հարցը գերխնդիր է, Տարոն Մարգարյանը արձագանքեց. «Այն ժամանակ, երբ հայտարարում էինք`ճգնաժամի առաջ ենք կանգնելու տրանսպորտի ոլորտում, մեր ընդդիմախոսներն ասում էին`ժողովուրդ քաղաքային իշխանությունը վախեցնում է: Այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի