12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հաղթում է. արդյունքները ամփոփվում են /տեսանյութ/

Երևանի Ավան վարչական շրջանում տեղակայված  թիվ 1/18 ընտրական տեղամասը ամփոփեց ընտրության արդյունքները: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս տեղամասում հաղթել է Տարոն Մարգարյանը:  ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 933 ընտրող, «ԵԼՔ»  դաշինքի օգտին` 150ընտրող և «Երկիր Ծիրանի» կուսակցութունը ստացել է 42 քվե: Նախնական տվյալներն ամփոփվել են նաև  8/33  ընտրատեղամասում, որտեղ Տարոն Մարգարյանը ստացել է  1021  քվե, Նիկոլ Փաշինյանը՝ 53, […]

Ավանում մինչեւ վերջին պահը/տեսանյութ/

Երեւանի Ավան վարչական շրջանում տեղակայված 1/18 ընտրատեղամասում ժամը 19:30-ի դրությամբ քվեարկել է 1157 ընտրող` ընտրողների մոտ 60 տոկոսը: Հանձնաժողովի նախագահ Անի Կաղինյանը Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կուտակումներ չեն եղել, խախտումներ չեն գրանցվել եւ ընտրական պրոցեսն ընթանում է խաղաղ պայմաններում: Այս տեղամասում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւ ՀՀԿ-ն վստահված անձինք չունեն: Ընտրությունների ընթացքին այստեղ հետեւում են […]

«Չեմ ուզում, որ մահանան. ուզում եմ՝ հեռանան» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, այսօր Ավան վարչական շրջանում՝ Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպ էր տեղի ունեցել  շտաբի աշխատակիցների ու «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու  Զարուհի Փոստանջյանի միջև: Շտաբի աշխատակիցներից մեկը Փոստանջյանի հետ վիճելով՝  ասել էր՝ «Ինչո՞ւ չես սատկում», Փոստանջյանն էլ ի պատասխան ասել էր՝ թող  սատկեն բոլոր ընտրակեղծարարները, այդ թվում՝ Տարոն Մարգարյանը: Այս միջադեպը համացանցում […]

Չափից նորմալ է. «Ելքի» վստահված անձ (տեսանյութ)

Երևանի Կենտրոն համայնքում գտնվող 9/52 ընտրատեղամասում հարթ ու խաղաղ են անցնում ընտրությունները. ասում է հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Henaran.am-ի թղթակցին նա հայտնեց, որ 1891 ընտրողից 619-ն է մասնակցել ընտրությանն այս պահի դրությամբ:  «Ելքի» վստահված անձ Գագիկ Կարապետյանն էլ նշեց, որ կոնկրետ այս ընտրատեղամասում ոչինչ չի նկատել: Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքից անընդհանտ ահազանգում են ընտրախախտումների մասին, […]

«Դուք ինչի՞ համար եք ստե կայնած». լրագրողը հունից դուրս եկավ /տեսանյութ/

Շենգավիթ համայնքում գտնվող 8/16 ընտրատեղամասում այսօր տհաճ միջադեպ գրանցվեց: Օպերատորի հետ ընտրատեղամաս եկած լրագրողը պնդում էր՝  քվեասենյակի դռան մոտ ինչ-որ մեկը կանգնել է, իսկ դա ապօրինի քայլ է: Հանձնաժողովի անդամներից մեկը  նշեց՝ դռան մոտ կանգնած քաղաքացին ինչ-որ մեկին է սպասում, ով մտել է քվեախցիկ՝ ընտրելու,  և նա  շուտով դուրս կգա: Լրագրողը բորբոքվեց. «Էսա դու ցույց […]

Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ /տեսանյութ/

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին։ Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ: Փաշինյանը շեշտեց՝ ընտրակաշառք բաժանողի դեմ նախ քաղաքացին պիտի պայքար մղի: «Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիներև, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածին […]

Վարդգես Գասպարին պառկել է ընտրատեղամասի դիմաց (տեսանյութ)

Երևանի 9/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարվածել է «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող , ակտիվիստ Վարդգես Գասպարիի տեսախցիկին: Վերջինս էլ ի նշան բողոքի ալիքի` հերթական անգամ պառկել է գետնին: Վարդգես Գասպարին նման կերպ է անցկացնում իր բողոքի ցույցերը:

Սարքերն անխափան են աշխատում. հանձնաժողովի նախագահ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված 4/53 ընտրական տեղամասում  2 հազար ընտրողից՝ ժամը 10-ի դրությամ  ընտրել էր 50-ը: Լրագրողների հետ զրույցում,  4/53 տեղամասի նախագահ Վերոնիկա Բայունցը նշեց, որ տեղամասը բացվել է ժամանակին և օրվա ընթացքում հնարավոր է ընտրողների ակտիվությունը ավելանա: «Մատնահետքեր վերցնող սարքերը աշխատել են անխափան, մենք էլ անընդհատ հետևում ենք»,-նշեց հանձնաժողովի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի