12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռամկավար ազատական կուսակցությունը Հայաստանում չի գործի. Սերխիո Նահապետյան /տեսանյութ/

«Անձնական շահերի համար կուսակցություն չի գործելու: Ռամկավար ազատական կուսակցությունը Հայաստանում կունենա միայն ներկայացչություն»,-այսօր՝ մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների Պալատի նախկին պատգամավոր  Սերխիո  Նահապետյանը:

Նահապետյանը ընդգծեց, որ ՌԱԿ-ը ավանդական կուսակցություն է և անելիքներ ունի սփյուռքում, սական Հայաստանում գործող 70-ից ավել կուսակցությունների շարքում անելիք չունի:

Նա նշեց, որ այս ամենը Հակոբ Ավետիքյանի անձով չի պայմանավորված, այլ զուտ քաղաքական որոշում է:

«Մենք 95 տարի չենք աշխատել, հայություն պահել, որ գանք ներքին քաղաքական խնդիրներում մրցակցենք»,-ընդգծեց Սերխիո Նահապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ