«Սիրահարվեցի ու ծնվեց այս երգը». Դավիթ Վարդանյանի տեսահոլովակի պրեմիերան է/տեսանյութ/
15 ամյա Դավիթ Վարդանյանը այսօր՝ մայիսի 27-ին հանրության դատին կհանձնի իր առաջին տեսահոլովակը, որի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը հենց ինքն է:Երգը կոչվում է «Ուր ես»:
Երաժշտության հանդեպ Դավիթի մեծ սերը մայրը նկատել է դեռ մանկուց: Երգարվեստի ասպարեզում առաջին քայլերը արել է 4 տարեկան հասակում: Դավիթ Վարդանյանը դարձավ «Արևիկ» մանկական համույթի սան:
Երաժտական ասպարեզում Դավիթը բազմաթիվ հաջողությունների է հասել:Դժվարանում է հիշել բոլոր մրցույթները, որոնցում ինքը հաղթել է կամ պատվավոր տեղ զբաղեցրել:
«Երգը դա իմ կյանքն է և առանց երգի ես չեմ կարող ապրել: Առանց իմ դաշնամուրին ու երգին ես չեմ կարող ապրել: Մատներս ցավում են, երբ չեմ նվագում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Վարդանյանը:
15 ամյա պատանին նշում է, որ ինքը շատ զգացմունքային է և հենց այդ զգացմունքներն են ստիպում ստեղծագործել:
«Կոնկրետ իմ տեսահոլովակի երգի մուսան մի աղջիկ է եղել: Ես սիրահարվեցի ու չհասցրի նրան ասել այդ մասին: Ես կորցրի նրան ու մի գիշեր դաշնամուրի մոտ նստած սկսեցի զգալ իմ երգը»,-ասաց պատանի երգիչը:
Դավիթ Վարդանյանը ցանկանում է ուսումը շարունակել արտերկրում և ընտրել է «միջազգային հարաբերություններ» ֆակուլտետը:
Դավիթ Վարդանյանը մինչ հիմա էլ խաղում է բակում, իսկ գիշերները երազում է…