28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կարոտել է. ի՞նչ վիճակում է դիրքերում վիրավորված օպերատորը /տեսանյութ/

«Դիրքերում» հաղորդաշարի նկարահանումների ժամանակ՝ սահամանապահ զինվորներին հերթական անգամ այցելելու ճանապարհին, հակառակորդի դիպուկահարների գնդակոծության ժամանակ վիրավորված օպերատոր Դավիթ Աթոյանը արդեն հիվանդասենյակում է:

Դավիթ Աթոյանին այցելել են «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ ՝ Կարո Կարապետյանը (Մորուք Կարո) և  գրող, հասարակական գործիչ Աննա Կոստանյանը:

Հիվանդասենյակում կայացած պարգևատրումը հուզիչ էր, որը էլ ավելի պարտավորեցրեց Դավիթ Օհանյանին:

Կարո Կարապետյանը նրան պարգևատրեց  «Վահագն ռազմի զորության ոսկե զորանշան» մեդալով: «Այս պարգևատրումը պատահական չէ և Դավիթը գնահատվում է իր գործնեության ու հայրենասիրության համար, ոչ թե նրա համար , որ վիրավորվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Կարո Կարապետյանը:  

Նշենք, որ Դավիթը դեռ 20 օր պառկած կլինի, որից հետո կփորձի տեղաշարժվել հենակներով: Նա ընդգծում է, որ կարոտել է դիրքերին և շտապում է ապաքինվել, որ նորից դիրքեր բարձրանա:

Դավիթ Օհանյանին էր այցելել նաև ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

18788022_1576947919013507_1500754741_n18788578_1576947932346839_1402374165_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ